Հայկ.
Բարև Ձեզ։ Անձը ցանկանում է փոքրիկ բիզնես սկսել, մասնավորապես՝ զբոսայգում հոթ-դոգ, ֆրի, պոպկորն պատրաստել և վաճառել։ Այս գոծունեությունը արդյո՞ք հանրային սնունդ է, ի՞նչ հարկատեսակով կաշխատի, և ճիշտ է ԱՁ բացելը, թե՞ ՍՊԸ։ Եվ արդյո՞ք լիցենզիա հարկավոր է։ Խնդրեմ ուղղորդել։
Այդ գործունեությունը հանրային սնունդ է, շրջհարկով պետք է գործեք, ԱՁ բացելը բավարար է։ Լիցենզիա հարկավոր չէ։
Հարգելի Տիգրան, իսկ եթե համասեփականատեր է լինելու, ավելի ճիշտ կլինի՞ ՍՊԸ բացել: Եվ 2-րդ հարցս, շրջհարկից նվազեցումներ անելու համար, պետք է բոլոր ծախսերը փաստաթղթերով հիմնավորվա՞ծ լինեն , օրինակ տարածքի վարձավճարը, ապրանքների, նյութերի ձեռքբերումները և այլն:
այո եթե համասեփականատեր է լինելու ճիշտ կլինի ՍՊԸ բացել: շրջհարկից նվազեցումներ անելու համար, պետք է բոլոր ծախսերը փաստաթղթերով հիմնավորվա՞ծ լինեն, այո,նայեք 258 հոդվածի այդ մասը,օրինակ տարածքի վարձավճարը, ապրանքների, նյութերի ձեռքբերումները նաև աշխատավարձը:
Բարև Ձեզ։ Եթե Երևան քաղաքում է հանրային սննդի գործունեությունը, ապա պետք է աշխատեք շրջանառության հարկով, 6 % դրույքաչափով, որից կարող եք կատարել նվազեցումներ 3 % – ի չափով՝ համաձայն ՀՕ հոդված 258 կետ 3․
3. Հաշվետու ժամանակաշրջանի համար հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ձևավորվող հարկման բազայի մասով սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափերով հաշվարկված շրջանառության հարկի գումարը նվազեցվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանում հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության հետ կապված՝ Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով, ինչպես նաև նույն հոդվածի 11-13-րդ մասերով սահմանված փաստաթղթերով հիմնավորված ծախսերի (բացառությամբ հիմնական միջոցներ ձեռք բերելու կամ կառուցելու ծախսերի, հիմնական միջոցների վրա կատարվող կապիտալ և ընթացիկ ծախսերի ու հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումների, ինչպես նաև խոհարարական արտադրանք չհանդիսացող այլ ակտիվների օտարման դեպքում՝ դրանք ձեռք բերելու ծախսերի) հանրագումարի երեք տոկոսը կազմող գումարի չափով: Եթե սույն մասով սահմանված նվազեցումներից հետո շրջանառության հարկի գումարը կազմում է հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ձևավորվող հարկման բազայի չորս տոկոսից պակաս գումար, ապա ծախսերի գծով նվազեցումը կատարվում է այն չափով, որ շրջանառության հարկի գումարը կազմի հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ձևավորվող հարկման բազայի չորս տոկոսը: Սույն մասի կիրառության իմաստով՝ ծախսերի մեջ ներառվում են նաև ձեռք բերվող կամ ներմուծվող ապրանքների համար վճարվող մաքսատուրքի, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկի գումարները:
Շատ շնորհակալ եմ օգնելու համար: