Անաշխատունակության նպաստ հաշվարկելիս

Կարինե.

Բարև ձեզ: Անաշխատունակության նպաստ հաշվարկելիս՝ 12 ամիս հետ հաշվարկելիս արդյո՞ք այդ 12 ամիսների ընթացքում արձակուրդայինը և պարգևատրումը հաշվարկվում է, թե՞ ոչ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
10 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Անահիտ

Անաշխատունակության նպաստ հաշվարկելիս նախորդ 12 ամիսների ընթացքում արձակուրդայինը և պարգևատրումը միջին աշխատավարձը հաշվարկելիս, այո, պետք է ներառել:

Tigran

Այո, այդ 12 ամիսների ընթացքում վճարված արձակուրդայինը և պարգևատրումը հաշվարկվում է:

Լիլիթ

Այո, ներառվում են նաև ոչ լրիվ ամիսները, արձակուրդ հաշվարկելիս ոչ լրիվ ամիսները չեն մասնակցում:

Մարիաննա

Բարև Ձեզ, Կարինե։ Անաշխատունակության նպաստ հաշվարկելիս ներառվում են աշխատակցին վճարած բոլոր տեսակի գումարները, իսկ պարգևատրման գումարները միջին աշխատավարձի մեջ հաշվի են առնվում 1/12-ի չափով:

Անի

Իսկ ի՞նչ է նշանակում 1/12-ի չափով:

Մարիաննա

Այսինքն՝ բաժանում եք 12-ի և հաշվարկում ներառում այդ չափով:

Արմինե

Այո, անաշխատունակության նպաստը հաշվարկելիս հաշվարկվումէ բոլոր ամիսների ստացած եկամուտները:

karine

Այո, անաշխատունակության նպաստ հաշվարկելիս պարգևատրումը և արձակուրդայինը հաշվում են ընդհանուր եկամուտների հանրագումարում։

Նաիրա

Անաշխատունակության նպաստի հաշվարկի մեջ ներառվում են թե արձակուրդային և թե պարգևատրման գումարները, այսինքն բոլոր հարկվող եկամուտները մասնակցում են հաշվարկի մեջ:

Արմինե

Անաշխատունակության նպաստ հաշվարկելիս բոլոր ամիսների եկամուտները հաշվարկվում են, պարզապես պարգևավճարները հաշվարկում եք 1/12, այսինքն, եթե 3 ամիս կամ անգամ պարգևավճար եք ստացել, ապա այդ հանրագումարը բաժանում եք 12 և վերցնում ստացված մասը: