Արմինե Օհանյան.
Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք հաշվարկեմ անաշխատունակության նպաստը: Աշխատողն աշխատանքի է ընդունվել 01.10.2015թ.-ին: 05.11.2015թ-ից դեռևս հայտնի չէ` երբ կավարտվի, ներկայացրել է անաշխատունակության թերթիկ: Ասացեք խնդրեմ` ինչպես հաշվարկեմ անաշխատունակության նպաստը նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին: Կանխավ շնորհակալություն: Խնդրում եմ հնարավորիս շուտ պատասխանել:
Բարև, Արմինե` առաջին օրն չի հաշվարկվում, հաջորդ 5 օրը` գործատուի հաշվին, մնացաց օրերն էլ բյուջեի: Միջինը գտնելու համար վերցնում ես նախորդ 12 ամիսներն, քո դեպքում` միայն նայեմբեր ամիսն, իսկ եթե աշխատողն մինչ այդ աշխատել է ուրիշ կազմակերպությունում, բերում է աշխատավարձի մասին տեղեկանք միջինի հաշվարկի համար:
Կներեք` նոյեմբեր ամսվա փոխարեն պետք է գրեի հոկտեմբեր:
Բարև ձեզ,
Իմ կարծիքով քանի որ ոչ մի լրիվ ամիս չունենք ձևավորված, պետք է վերցնել նվազագույն աշխատավարձը (հարկերը ներառյալ), հաշվել դրա 80%-ը , հնգօրյա աշխատանքային շաբաթի դեպքում բաժանել 21-ի, վեցօրյայի դեպքում 25-ի և բազմապատկել համապատասխան աշխատանքային օրերի թվով: 1 օրը չենք հաշվում, 2-6 օրերը տալիս է գործատուն, իսկ մնացածը տվյալ ամսվա եկամտային հարկի հաշվին տալիս ենք աշխատողին, կամ եթե չի հերիքում` պահանջենք պետ. բյուջեից: