Անաշխատունակության թերթիկի հաշվարկ

Մելինե.

Բարև ձեզ: Եթե անաշխատունակության նպաստի ժամանակ 12 ամիսները չեն ձևավորվում, կարո՞ղ ենք վերցնել նախորդ գործատուի մոտ աշխատած ամիսները, և ընդհանուր գումարը բաժանվում է 12-ի, թե՞ ամիսների քանակի վրա:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Nerses

Կարող եք վերցնել նախորդ գործատուի մոտ աշխատած ժամանակահատվածը, 12 ամիսների վրա պետք է բաժանել:

Tigran

Այո, պետք է վերցնեք նաև նախորդ գործատուի մոտ աշխատած ամիսների տվյալները, և ընդհանուր գումարը բաժանեք 12-ի:

Մելինե

Հղում կտաք, քանի որ օրենքում գրված է մայրության նպաստի ժամանակ է վերցվում նախորդ գործատուի մոտ աշխատած ամիսները:

Tigran

Այդ բոլորը գրված է օրենքի 22 հոդված, մաս 10:

Meline

Բայց այդ մաս 10 ում գրված է մայրության նպաստ հաշվելիս:

Tigran

Այո մայրության նպաստի դեպքում հստակ է ոնց անել, իսկ բյուլետենի դեպքում ինչքան ամիս լինի պետք է բաժանեք 12-ի, ու դրա 80 տոկոսը և այլն: Հոդվածի բյուլետենին վերաբերող դրույթները փաստորեն խնդիր ունեն ԱՕ 195 հոդվածի հետ ու ամեն դեպքում ի վնաս աշխատողի է:

Մարիաննա

Բարև Ձեզ, Մելինե: Ոչ, ժամանակավոր անաշխատունակության նպաստի հաշվարկման ժամանակ չեք վերցնում նախորդ գործատուի կողմից վճարված եկամուտը, դա վերաբերում է միայն մայրության նպաստին: Իսկ միջին ամսական աշխատավարձը ստանալու համար գումարում եք այն, ինչ կազմել է, որքան էլ որ փոքր գումար լինի, քանի որ այս դեպքում չի գործում նվազագույն ամսական աշխատավարձ հասկացությունը, և բաժանում եք 12-ի, այնուհետև 80 %-ից հաշվարկում վճարման ենթական՝ բաժանելով 21-ի կամ 25-ի և բազմապատկելով անաշխատունակության օրերի թվով (հանած 1 օր):