Անաշխատունակության թերթիկ

Բարև Ձեզ: Հիմնարկի աշխատակիցը հուլիսի 7-ից ինքնամեկուսացվել է, գիտեմ, որ անաշխատունակության թերթիկ է բացվել, բայց ինձ դեռ չի ներկայացվել, քանի որ ընթացքի մեջ է: Հարցս հետևյալն է. հարկայինի հաշվետվության հետ ի՞նչ անեմ, ամսվա վերջ, երբ թերթիկը փակեն և նա ներկայանա աշխատանքի, հուլիս ամսվա եկամտային հարկի հաշվետվության մեջ ցույ՞ց տամ այս աշխատողի անաշխատունակությունը սկսելու և ավարտելու ժամանակահատվածը`  կարո՞ղ է վարչական պատասխանատվության ենթարկվեմ:
Կանխավ շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Վարձու աշխատողի նպաստը հաշվարկում, նշանակում և վճարում է գործատուն` անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո` առաջիկա աշխատավարձի վճարման համար օրենսդրությամբ սահմանված ժամկետում:
Ձեր դեպքում հուլիսի 7-ից դնում եք բացակա, երբ կներկայացնի անաշխատունակության թերթիկը, այդ օրը կհաշվեք նպաստը, երբ կվճարեք, այդ ամսվա հաշվարկի մեջ էլ ցույց կտաք։

Tigran

Երբ կներկայացնի անաշխատունակության թերթիկը, այդ ժամանակ էլ հստակ կլինի` ինչ ժամկետով ներկայացնեք եկամտային հարկի հաշվակի մեջ:

Karine

Անաշխատունակության թերթիկը հաշվարկվում և վճարվում է տվյալ ամսվա աշխատավարձի հետ։ Եկամտահարկի հաշվետվության մեջ նշվում է նպաստի սկիզբը և ավարտը։