Անաշխատունակության թերթիկի վերաբերյալ

Լիլու.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ:
1. Եթե աշխատողը աշխատել է 3 տարի, նրա բյուլետենը վճարվում է 100, թե՞ 80 %- ով:
2. Եթե բյուլետենը շարունակվում է, հաջորդ ամսվա համար է՞լ պետք է չվճարել 1 օրը, 3 օրը գործատուի հաշվին, թե՞ արդեն առաջին ամսում դրանք կատարվել են:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Նունե

Լիլու ջան, գոյություն ունի օրենք ժամանակավոր անաշխատունակության նպաստների հաշվարկման մասին, որտեղ մանրամասն բացատրված է: Օրենքը կարող ես վերցնել arlis.am կայքից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2010 թվականի հոկտեմբերի 27-ին
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հոդված 6. Բացառությամբ հղիության և ծննդաբերության նպաստի` վարձու աշխատողի նպաստը ժամանակավոր անաշխատունակության առաջին աշխատանքային օրվա համար չի վճարվում, դրան հաջորդող երեք աշխատանքային օրվա համար վճարվում է գործատուի միջոցների հաշվին, որը չի փոխհատուցվում, իսկ նպաստի մնացած մասը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին: