Անաշխատունակության թերթիկի հաշվարկ

Անուշ.

Բարև ձեզ: Կասե՞ք, եթե աշխատողը այս տարվա նոյեմբերի 1-ին է ընդունվել աշխատանքի, աշխատել է 20 օր և ներկայացրել հիվանդության անաշխատունակության թերթիկ, ինչպե՞ս հաշվենք այն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Կարինե

Նախորդ գործատուից մինչև հոկտեմբերի 30-ը աշխատավարձի մասին տվյալներ է բերում:

Last edited 2 տարի առաջ by Կարինե
Մարիաննա

Նպաստը հաշվարկելիս, եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողի տվյալ գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը պակաս է տասներկու ամսից, ապա վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս հաշվի է առնվում նաև հաշվարկային ժամանակահատվածում այլ գործատուի մինչև տվյալ գործատուի մոտ աշխատանքի անցնելու ամիսը վճարված եկամուտը, եթե վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ այդ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ չէ: Ընդ որում, հաշվարկային ժամանակահատվածի մեկ ամսվա համար կարող է հաշվառվել մեկ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը: Այլ գործատուի վճարած եկամտի մասին տեղեկատվությունը ներկայացնում է վարձու աշխատողը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով լիազոր մարմնի տված տեղեկանքի հիման վրա: Աշխատողը պետք է հարկային մարմնից վերցնի ֆիզ. անձի անհատական հաշվի քաղվածք։ Հաշվի առեք նաև, որ եթե նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը կամ եկամուտը պակաս է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից, ապա նպաստը հաշվարկվում է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից:

Կարինե

Եթե միջին աշխատավարձը հաշվելուց հետո փոքր է 68000-ից (բոլոր նպաստներին է վերաբերվում), վերցնում ենք 46644 դրամ, եթե սոց. վճարող է: 44552դրամ, եթե սոց. վճարող չէ: 1-ին դեպք՝ (68000+1500)/0.745=93288,50%-ը կազմում է 46644 դրամ, իսկ 2-րդ դեպք՝ (6800+1500)/0.78=89103, 50%-ը կազմում է 44552 դրամ:

Մարիաննա

Հարգելի Կարինե, նպաստի հաշվարկման դեպքում սոց. վճարի և դրոշմանիշային վճարի հաշվարկ չի կատարվում։ Եթե նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը կամ եկամուտը պակաս է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից, ապա նպաստը հաշվարկվում է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից, այն է՝ 43 590 դրամը։

Tigran

Այլ գործատուի տվյալները պետք է ներկայացնի, եթե դա չկա, ապա եկամտի հիմք է ընդունվելու իր աշխատավարձի չափը:

Ալլա

 Նպաստը հաշվարկելիս, եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողիտվյալ գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը պակաս է տասներկու ամսից, ապա վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս հաշվի է առնվում նաև հաշվարկային ժամանակահատվածում այլ գործատուի մինչև տվյալ գործատուի մոտ աշխատանքի անցնելու ամիսը վճարված եկամուտը, եթե վարձու աշխատողը ժամանակավոր  անաշխատունակու թյունն առաջանալու օրվա դրությամբ այդ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ չէ: Ընդ որում, հաշվարկային ժամանակահատվածի մեկ ամսվա համար կարող է հաշվառվել մեկ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը: Այլ գործատուի վճարած եկամտի մասին տեղեկատվությունը ներկայացնում է վարձու աշխատողը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով լիազոր մարմնի տված տեղեկանքի հիման վրա:

Արման

Հարգելիներս, ո՞վ կասի հաշվապահի քայլերը ետ հաշվարկի կատարման մեջ: Ի՞նչ փաստաթղթեր են կիրառվում, և այլն…