Gayane.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանեք, ամենամյա հերթական արձակուրդի փոփոխման վերաբերյալ ի՞նչ նորություններ գիտեք,որը ուժի մեջ է մտնելու 09.08.10թ-ից:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Gayane.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանեք, ամենամյա հերթական արձակուրդի փոփոխման վերաբերյալ ի՞նչ նորություններ գիտեք,որը ուժի մեջ է մտնելու 09.08.10թ-ից:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Հոդված 159. Ամենամյա նվազագույն արձակուրդը
1. Ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային օր է, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` 24 աշխատանքային օր:
2. Ոչ լրիվ աշխատաժամանակի պայմաններով աշխատողների ամենամյա արձակուրդը չի կրճատվում:
3. Կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով կամ գործատուի իրավական ակտով կարող են սահմանվել ավելի երկար տևողությամբ արձակուրդներ, բացառությամբ պետական և համայնքային բյուջեից ֆինանսավորվող կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի:
Հոդված 160. Ամենամյա երկարացված արձակուրդը
Երկարացված` 25 աշխատանքային օր տևողությամբ` հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, և 30 աշխատանքային օր` վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, (բացառիկ դեպքերում` 35 աշխատանքային օր` հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, և 42 աշխատանքային օր` վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում) ամենամյա արձակուրդ տրամադրվում է աշխատանքի հատուկ պայմաններում աշխատող առանձին կատեգորիայի աշխատողների, որոնց աշխատանքը կապված է մտավոր և հուզական գերլարվածության կամ մասնագիտական ռիսկի հետ: Նման արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 163. Ամենամյա արձակուրդը մասերով տալը
Կողմերի համաձայնությամբ ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել մասերով: Ամենամյա արձակուրդը մասերով տրամադրելու դեպքում ամենամյա արձակուրդի մասերից մեկը պետք է կազմի առնվազն 10 աշխատանքային օր` հնգօրյա աշխատանքային շաբաթի դեպքում, և առնվազն 12 աշխատանքային օր` վեցօրյա աշխատանքային շաբաթի դեպքում:
Հոդված 165. Ամենամյա արձակուրդի համար անհրաժեշտ աշխատանքային ստաժը
Աշխատանքային տարում, որի համար տրամադրվում է ամենամյա արձակուրդ, ներառվում են`
1) փաստացի աշխատած ժամանակահատվածը.
2) այն ժամանակահատվածը, որի ընթացքում, օրենսդրությանը համապատասխան, պահպանվում են աշխատողի աշխատատեղը (պաշտոնը) և աշխատավարձը` ամբողջությամբ կամ մասամբ.
3) աշխատողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը.
4) վճարովի ամենամյա արձակուրդի ժամանակահատվածը.
5) հարկադիր պարապուրդում աշխատողի գտնվելու ժամանակահատվածը` նախկին աշխատանքին վերադառնալու դեպքում.
6) օրինական գործադուլի ժամանակահատվածը.
7) օրենսդրությամբ սահմանված այլ ժամանակահատվածներ:
——————————————————————————————–
Հոդված 70. Օրենսգրքի 167-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 3-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.
2) 2-րդ մասի երկրորդ նախադասությունից հանել «, կամ գործատուի ու աշխատողի համաձայնությամբ ամենամյա արձակուրդի չoգտագործված մասը տեղափոխվում է այլ ժամանակ» բառերը.
3) 3-րդ մասը «աշխատանքային տարում» բառերից հետո լրացնել «, բայց ոչ ուշ, քան 18 ամսվա ընթացքում` սկսած այն աշխատանքային տարվա վերջից, որի համար աշխատողին չի հատկացվել կամ մասնակի է հատկացվել ամենամյա արձակուրդը» բառերով:
Հոդված 71. Օրենսգրքի 168-րդ հոդվածում «6-րդ և 7-րդ կետերով» բառերը փոխարինել «5-րդ և 6-րդ կետերով» բառերով, «123-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ» բառերը` «109-րդ հոդվածի 6-րդ, 7-րդ, 12-րդ, 13-րդ» բառերով, իսկ նույն հոդվածը «արձակուրդը» բառից հետո լրացնել «այդ իրավունքը ձեռք բերած» բառերով:
Հոդված 72. Օրենսգրքի 169-րդ հոդվածում`
1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով կամ գործատուի իրավական ակտով ամենամյա արձակուրդի համար կարող են սահմանվել ավելի մեծ վճարումներ, քան սահմանված է սույն օրենսգրքով, բացառությամբ պետական և համայնքային բյուջեից ֆինանսավորվող կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Սույն օրենսգրքի 166-րդ հոդվածի համաձայն` աշխատանքի ներգրավված աշխատողին վճարվում է աշխատավարձ` անկախ ամենամյա արձակուրդի համար վճարումը կատարած լինելու հանգամանքից: Վճարված, սակայն չօգտագործված ամենամյա արձակուրդի օրերը հետագայում օգտագործելու դեպքում այս օրերի համար գործատուն վճարում է սույն օրենսգրքով սահմանված կարգով միջին աշխատավարձ:»:
Հոդված 73. Օրենսգրքի 170-րդ հոդվածում`
1) 1-ին մասից հանել «նվազագույն» բառը.
2) 1-ին մասը «հետևանքով» բառից հետո լրացնել «ամենամյա արձակուրդի իրավունք ձեռք բերած» բառերով.
3) 2-րդ մասից հանել «` անկախ դրա գործողության ժամկետից» բառերը:
Հարգելի Գայանե, ճիշտ կլինի դուք կարդաք ԱՕ փոփոխությունները, հետո կոնկրետ Ձեզ հետաքրքրող հարցով դիմեք, քանի որ շատ են հենց արձակուրդներին վերաբերվող փոփոխությունները:
Բարև Ձեզ Գայանե,փոփոխությունը հետևյալն է.
Ամենամյա նվազագույն արձակուրդի տեւողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային օր է, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` 24 աշխատանքային օր:».
Օրենսգրքի 160-րդ հոդվածում «մինչեւ 35 օր տեւողությամբ» բառերը փոխարինել «25 աշխատանքային օր տեւողությամբ` հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, եւ 30 աշխատանքային օր` վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում,» բառերով, իսկ «մինչեւ 48 օր տեւողությամբ» բառերը փոխարինել «35 աշխատանքային օր` հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, եւ 42 աշխատանքային օր` վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում» բառերով:
«Կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով կամ կողմերի համաձայնությամբ նախատեսված դեպքերում աշխատողին կարող է տրամադրվել չվճարվող արձակուրդ` մեկ տարվա ընթացքում ոչ ավելի, քան 60 օր տեւողությամբ:»:
Մի քանի փոփոխությունները հետևյալն են, սակայն այս մասով խորհուրդ կտամ կարդալ ողջ փոփոխությունները;
– արձակուրդի տևողությունը -20 աշխատանքային օր հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, և 24 աշխատանքային օր վեցօրյա դեպքում:
– Միջին աշխատավարձի հաշվարկման ընդհանուր կարգ -հոդված 195; օրական միջին աշխատավարձը հաշվարկելու համար ամսվա գումարը բաժանվում է 21-ի հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, և 25-ի վեցօրյա դեպքում:
Իսկ ինչ է ասում օրենսգիրքը հերթափոխային աշխատողների համար, 35 օրացույցային օրվա փոխարեն քանի օր է ամենամյա արձակուրդը:
Իսկ, եթե աշխատողն աշխատել է յոթ ամիս, որի ընթացքում երկու ամգամ պարգևատրություն է ստացել, գնում է արձակուրդ վեց աշխատանքային օր տևողությամբ /հնգօրյա աշխատանքային շաբաթ/: Յուրաքանչյու ամսվա համար սահմանված է 70000 դրամ աշխատավարձ, պարգևատրությունը կազմել է 60000 դրամ, առաջին ամսվա ավումը 35000 դրամ/ամսվա կեսից է ընդունվել աշխատանքի/: Ինչպես կհաշվեք արձակուրդային գումարը?
Բարև ձեզ, մասերով տրվող արձակուրդի վճարումն ինչպե՞ս է կատարվում, հնարավո՞ր է մասերով օգտվի աշխատողը, բայց վճարվի միանվագ: