Ամենամյա արձակուրդ

Աննա.

Բարև Ձեզ: Հարցս ամենամյա արձակուրդի վերաբերյալ է: Աշխատողը աժխատանքային տարում չի օգտագործել իրեն հասանելիք արձակուրդը: Արձակուրդը հաջորդ աշխատանքային տարի տեղափոխելու համար դիմում կամ հրաման չի գրվել: Արդյո՞ք թույլատրելի է առանց աշխատակցի կողմից գրված դիմումի և տնօրենի կողմից արձակուրդի տեղափոխման մասին հրամանի երկրորդ աշխատանքային տարվա մեջ տրամադրել արձակուրդ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

ԱՕ հ.167 2. Եթե սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պատճառները կամ այլ պատճառներ (որոնց հետևանքով ամենամյա արձակուրդը հնարավոր չէ օգտագործել) առաջացել են մինչև ամենամյա արձակուրդն սկսվելը, ամենամյա արձակուրդը տեղափոխվում է այլ ժամանակ: Եթե այդ պատճառներն առաջացել են ամենամյա արձակուրդի ընթացքում, ապա ամենամյա արձակուրդը երկարաձգվում է համապատասխան օրերի քանակով:
3. Տեղափոխված ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է նույն աշխատանքային տարում, բայց ոչ ուշ, քան 18 ամսվա ընթացքում` սկսած այն աշխատանքային տարվա վերջից, որի համար աշխատողին չի հատկացվել կամ մասնակի է հատկացվել ամենամյա արձակուրդը: Աշխատողի միջնորդությամբ կամ համաձայնությամբ ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը կարող է տեղափոխվել և միացվել հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին:

Ալլա

Դա ներքին կանոնակարգման հարց է, եթե ունեք արձակուրդների տրամադրման ժամանակացույց հաստատված, ապա չտրամադրելու դեպքում պետք է տրվի հրաման աշխատողի դիմումի հիման վրա արձակուրդը հաջորդ տարի տեղափոխելու համար։