Ամենամյա արձակուրդ

Անի.

Բարև Ձեզ։ Եթե աշխատողը վերցնում է չվճարվող արձակուրդ մեկ ամիս տևողությամբ, ապա ամենամյա արձակուրդ գնալուց արդյոք տրամադրու՞մ ենք նախատեսված 20 օր արձակուրդը, թե՞ մեկ ամսվա օրերը կրճատվում է։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
10 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Դրանք տարբեր արձակուրդներ են, նախատեսված 20 օր արձակուրդը տրամադրվում է։

Ռուզաննա

Չվճարվող արձակուրդը և ամենամյա արձակուրդը տարբեր բաներ են և իրար հետ կապ չունեն, այնպես որ հանգիստ կարող եք տրամադրել հասանելիք ամենամյա արձակուրդը ՝20 աշխատանքային օր տևողությամբ ։

Անի Պետրոսյան

Ամենամյա արձակուրդը տրամադրվում է փաստացի աշխատած ժամանակահատվածի համար,իսկ եթե աշխատողը 60 օր գտնվել է անվճար արձակուրդում ապա բնականաբար տվյալ աշխատանքային ամիսները կկազմի 10 ամիս, արդյոք արձակուրդի տևողությունը չպետք է պակասի 1,67*2, մոտավոր 3 օր։

Tigran

Ոչ, այդ 60 օրը ևս ստաժ է։

Lilia

Ամենամյա արձակուրդի համար անհրաժեշտ աշխատանքային ստաժը (ԱՕ 165 հդ) և ընդհանրապես՝ աշխատանքային ստաժը (ԱՕ 20 հդ) տարբեր բաներ են, դրա համար սահմանված է չվճարվող արձակուրդների թույլատրելի չափը, արձակուրդ տալիս չենք մանրանում, եթե շատ չեն օրերը, բայց վերջնահաշվարկի ժամանակ այդ օրերը հանում ենք։

Lilia

Այո, 60 օրը մտնում է աշխատանքային ստաժի հաշվարկի մեջ, բայց վերջնահաշվարկի իրավունք չի տալիս, եկամտի, սոց վճարի բացակայության պատճառով

Nerses

Տարբեր արձակուրդներ են։

Ալլա

Բարև ձեզ, ես այդ հաշվարկը կատարում եմ վերջնահաշվարկի դեպքում, արդյո՞ք ճիշտ եմ անում։

Lilia

Այո, ճիշտ եք անում, ես վերևում նշել եմ հոդվածները, որոնք կարգավորում են այդ հարցը։

Ալլա

Շնորհակալություն։))