Արմենուհի.
Բարև ձեզ: Արձակուրդների հետ կապված հարցեր ունեմ, եթե կարող եք, խնդրում եմ օգնեք:
1. Քաղաքացին 17 տարի աշխատել է ՏԻՄ-ում և չի օգտվել տարեկան արձակուրդներից: Ազատվելու դեպքում ինչպե՞ս է կատարվում վերջնահաշվարկը: Ում ինչ պատասխանատվություն է սպառնում այդ չօգտագործած արձակուրդների հետևանքով առաջացած պարտքի համար:
2. Քաղաքացին 2014թ. ապրիլի 1-ից աշխատում է գրասենյակում և երբևէ չի օգտվել իրեն հասանելիք արձակուրդից (նույնիսկ 1 անգամ մերժվել է անհիմն): Հիմա կազմակերպության ղեկավարը պատրաստվում է լուծարել կազմակերպությունը: Ի՞նչ կերպով է կատարվում այդ աշխատողի վերջնահաշվարկը:
Հնարավորության դեպքում խնդրում եմ պատասխաններն հիմնավորել համապատասխան իրավական ակտերով:
Հարգելի Արմենուհի, Ձեզ հուզող հարցերի բոլոր պատասխանները կարող եք ստանալ` բացելով ՀՕ 124-Ն ՀՀ աշխատանքային օրենսգիրք, Հոդված 130, Հոդված 168-170: