Հարցս հետևյալն է՝ ՍՊԸ-ում երեք աշխատող ենք՝ տնօրեն, հաշվապահ և մեխանիզատոր:
Ամենամյա արձակուրդի հարցը չգիտեմ՝ ոնց կարգավորեմ, տնօրենի և մեխանիզատորի պարտականությունները հրամանով ու՞մ վրա դնեմ, երբ յուրաքանչյուրը գնա արձակուրդ, կանգնել եմ փակուղու առջև: Խնդրում եմ օգնել:
Տնօրենի լիազորությամբ հաշվապահը կարող է նրան ժամանակավորապես փոխարինել, իսկ մեխանիզատորի հաշվով պետք է ժամանակավոր փոխարինող աշխատող ընդունեք: