Ամենաճիշտ հաշվիչը

Աբակ

Հռոմեացիները կատարելագործեցին աբակը` փոխարինելով փայտե տախտակն, ավազն ու քարերը մարմարյա մասերով

Թվային սարքերի պատմությունը պետք է սկսել համրիչից: Այսպիսի գործիք հայտնի է եղել բոլոր ժողովուրդների մոտ: Հին հունական աբակը (տախտակ կամ “սալամինյան տախտակ”` Էգեյան ծովում գտնվող Սալամին կղզու անունով) իրենից ներկայացնում էր ծովային ավազով շաղ տված տախտակ: Ավազի վրա անցնում էին ակոսիկներ, որոնց վրա քարերով նշվում էին թվերը: Մեկ ակոսիկը համապատասխանում էր միավորներին, մյուսը` տասնավորներին և այլն: Եթե որևէ ակոսիկում հաշվարկի ժամանակ հավաքվում էր 10 – ից ավել քարեր, դրանք հանում էին և ավելացնում մեկ քար հաջորդ կարգի ակոսիկում:

Չինաստանում սուան-պան համրիչները կազմված էին փայտե շրջանակից, որը բաժանված էր վերին և ստորին մասերի: Չինացիների մոտ հաշվարկի հիմքում ընկած էր ոչ թե տասնյակը, այլ հնգյակը:

Սուան-պան

Սուան-պան

Սերոբյան

Սերոբյան

Ճապոնիայում այդ նույն գործիքը կոչվում էր սերոբյան:
Ռուսաստանում երկար ժամանակ հաշվարկներ էին կատարում կորիզների կույտերով: Մոտ XV դարից սկսած տարածում գտավ “տախտակե համրիչը”, որն ըստ երևույթին ներմուծել էին առևտրականները այլ ապրանքների հետ միասին: “Տախտակե համրիչը” գրեթե չէր տարբերվում սովորական համրիչից և իրենից ներկայացնում էր շրջանակ` հորիզոնական ամրացված լարերով, որոնց վրա շարված էին սալորի կամ բալի կորիզներ:

Համրիչ

Այսպիսի համրիչներ օգտագործվում էին 19-20 դդ – ում

Աղբյուր` accountant.am

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Կարեն

Կարող եք բեռնել համրիչի էլեկտրոնային տարբերակը այստեղ…

WaboWabo

Շատ հետաքրքիր հոդված էր, շնորհակալություն:

Արմեն

Վերջերս Երևանի սուպերմարկետներից մեկում տեսել եմ, թե ինչպես են օգտագործում համրիչ էլեկտրոնային հաշվիչների փոխարեն: