Ռազ.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ, օգնեք ինձ մի հարցով: Ցանկանում եմ խանութ բացել` տնտեսական ապրանքներ, բանջարեղեն ու միրգ վաճառելու նպատակով: ԱԱՀ-ով չեմ աշխատելու: Ցանկանում եմ իմանալ` ի՞նչ հարկատեսակներ եմ վճարելու: Որպես ԱՁ գրանցվե՞մ, թե՞ ՍՊԸ հիմնադրեմ: Այսինքն` որո՞վ է ձեռնտու աշխատել՝ հարկեր քիչ վճարելու առումով: Խնդրում եմ, պարզաբանեք ԱՁ-ի և ՍՊԸ-ի տարբերությունը:
ՍՊԸ հիմնադրելու դեպքում Դուք պատասխանատու եք ՍՊԸ գույքով, իսկ ԱՁ-ի դեպքում` Ձեր ողջ ունեցվածքով: ԱԱՀ չվճարող հանդիսանալու դեպքում վճարելու եք սոց. ապ. վճար և եկամտահարկ աշխատավարձից, շահութահարկ՝ ՍՊԸ դեպքում, տարեկան եկամտահարկ՝ ԱՁ դեպքում:
Էլ. փոստի հասցե՝ h.accntnt շնիկ gmail.com
Ես նաև կավելացնեմ, որ հետագայում ՍՊԸ-ի լուծարումը ավելի բարդ ընթացակարգ է անցնում, քան ԱՁ-ինը։