Վազգեն․
Բարև Ձեզ։ ԱՁ զբաղվում է ՏՏ ծառայությունների մատուցմամբ, աշխատող չունի։ Ծառայությունների համար վճարվում է ԱՄՆ դոլարով։ Փոխանցումը ստանալուց և հարկերը վճարելուց հետո կարո՞ղ եմ ԱՁ հաշվին մնացած «մաքուր» գումարը փոխանցել իմ անձնական հաշվին հետագա ծախսելու համար։ Եվ հարց համար երկու՝ կարո՞ղ եմ փոխանցել կնոջս անձնական հաշվին։ Շնորհակալություն։
1 այո փոխանցումը ստանալուց և հարկերը վճարելուց հետո այո կարող եք ԱՁ հաշվին մնացած «մաքուր» գումարը փոխանցել ձեր անձնական հաշվին հետագա ծախսելու համար։
1 Եվ հարց համար երկու՝ կարո՞ղ եմ փոխանցել կնոջս անձնական հաշվին։
միայն մասամբ,
Եթե ԱՁ-ն ձեր անունով է 1.Այո, կարող եք փոխանցել ձեր անձնական հաշվին։ 2. Ոչ, չեք կարող ԱՁ-ի հաշվից փոխանցել ձեր կնոջ հաշվին։
Խնդրում եմ նշեք, արդյոք USD-ով փոխանցումը ԱՁ-ից իր ֆիզանձի հաշվին թույլատրվում է ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ օրենքով ?