ԱՁ ցանկանում է ՌԴ-ից հագուստ ներկրել

Լուսինե.

Բարև ձեզ։ Խորհուրդ է հարկավոր։ Պատրաստվում եմ բացել Ա/Ձ՝ Ռուսաստանից հագուստ ներկրելու և օնլայն վաճառք իրականացնելու նպատակով։ Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվու՞մ է նշված գործունեությունը, և ի՞նչ հարկեր են առաջանում:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չեք կարող համարվել, պետք է գործեք շրջանառության հարկի դաշտում 5%-4% հիմնավոր ծախսեր, ոչ պակաս շրջանառության 1,5%, ամսական 5000դրամ շահութահարկ, 5000դրամ սոց վճար, եթե վճարող եք, տարեկան 12000դրամ դրոշմանիշային։

Լուսինե

Իսկ ՀԴՄ անհրաժե՞շտ է։

Tigran

Այո, եթե անգամ անկանխիկ ձևով վաճառք իրականացնեք:

Knarik Hokhanyan

Եթե գտնվում է Երևանում Ձեր Ա/Ձ-ն, չեք կարող համարվել միկրոձեռնարկություն:

Ամիկում

Օնլայն առևտուրը ընդհարապես չի մտնում միկրոբիզնեսի դաշտ:

Tigran

Պետք է գործեք շրջ. հարկի կամ ԱԱՀ-ի ու շահութահարկի դաշտում: Առցանց առևտուրը չի կարող գործել միկրոբիզնեսի համակարգում՝ օրենքով չի թույլատրված:

Karine

Եթե ներմուծող կազմակերպություն եք, նպատակահարմար կլինի գործեք ԱԱՀ֊ի դաշտում՝ սահմանին վճարած ԱԱՀ֊ն հաշվանցելու համար։

Աննա

Եթե ներմուծում, ապա ներմուծման մասով՝ ԱԱՀ հարկ:
Եթե շրջանառության հարկով եք աշխատելու, ապա ծախսերի հիմնավորման փաստաթղթերի առկայության դեպքում՝ հարկ եռամսյակի կտրվածքով 1.5 %, իսկ որպես ԱՁ պիտի վճարեք ամսական 5 000 դրամ շահութահարկ և ամսական 5 000 դրամ կուտակային վճար, եթե իհարկե համարվում եք կուտակային սոց. վճար կատարող, տարեկան կտրվածքով 12 000 դրամ դրոշմանիշային վճար:
Իսկ որպես խորհուրդ՝ եթե հիմնական գործունեությունը ներմուծումն է լինելու, ապա ընտրեք ԱԱՀ հարկատեսակը: