Տիգրան.
Ա/Ձ-ն զբաղվում է կանոնավոր ուղևորափոխադրումներով, հարկվել է արտոնագրային հարկով 01.01.2018թ.-ից, ունի լիցենզիա: Հաշվապահը 2018թ.-ից 5 ամսվա արտոնագրային հարկ չի մուծել և 2018թ.-ի տարեկանը չի հանձնել ու 2019թ.-ին և 2020թ.-ին ոչ մի հարկ չի մուծել: Հիմա ձևավորվել է պարտք, որում ներառված չի սոց.-ը 2 տարվա, ու հիմա Ա/Ձ-ի կարգավիճակը ցույց է տալիս գործող և ԱԱՀ վճարող:
Հիմա Ա/Ձ ն պարզել է, որ հաշվապահը չի մուծել, ցանկանում է պարտավորությունները մարել, 2018թ. հասկանալի է՝ տարեկան հաշվետվություն և 5 ամսվա արտոնագրային հարկ, իսկ 2019թ.-ի ԱԱՀ հարկը ինչպե՞ս են հաշվելու։
Ձեր գործունեությունը հարկվում է բացառապես արտոնագրային հարկով: Ցավոք, համաձայն Հարկային օրենսգրքի 408-րդ հոդվածի 7-րդ մասի՝ վերոհիշյալ գործունեության տեսակներն առանց արտոնագրի իրականացնելու դեպքում գանձվում է տուգանք 500 հազար դրամի չափով: Իսկ ԱԱՀ-ի մասով ուղղակի զրոյական պիտի հանձնվի, եթե այլ գործունեություն չեք ծավալել: Կարող եք զանգահարել 044003060: Կփորձենք մանրամասն ուսումնասիրել և հնարավորինս օգնած լինել:
Հարգելի Amicum, արտոնագրային հարկի վերաբերյալ Հարկային օրենսգրքի դրույթները ուժը կորցրել են 01․01․2020թ.-ից։
Այո, պետ. տուրքի մասով է արդեն: Պետ. տուրք եք վճարում արտոնագրով աշխատելու համար:
Հոդված 19.7 պետտուրք ուղևորափոխադրումների կազմակերպման արտոնագիր տրամադրելու համար:
Եվ ինչքա՞ն է պետտուրքը, միանվա՞գ է, տարին մեկ անգա՞մ, թե՞ ամեն ամիս: Շնորհակալություն:
Բայց վերջին 1.5 տարում 3 անգամ լիցենզիա է հանվել կանոնավոր ուղևորափոխադրումների համար: Արտոնագիր ասելով ի՞նչ նկատի ունեք, այսինքն՝ ամեն տարեսկզբին պիտի հայտարարագրվի՞, որ աշխատելու եմ արտոնագրայինով։
Հարգելի Տիգրան, ԱԱՀ վճարող համարվողները յուրաքանչյուր ամսվա համար մինչև հաջորդ ամսվա 20-ը ներկայացնում են ԱԱՀ և Ակցիզային հարկի միասնական հաշվարկ։
Հարգելի Արթուր, հիմա իմ դեպքում 19 թիվը ԱԱՀ-ո՞վ եմ հարկվելու, թե՞ արտոնագրայինով:
Այստեղ պետք է առաջնորդվել այն հանգամանքով որ 2018-2019թթ. կանոնավոր ուղևորափոխադրումները հարկվել են արտոնագրային հարկով, ըստ այդ ժամանակահատվածի օրենքի դրույթների սահմանված է եղել որ արտոնագրային հարկը կոնկրետ սահմանված` հարկման օբյեկտ համարվող գործունեության տեսակների իրականացման համար Օրենսգրքով սահմանված կարգով, չափով և ժամկետներում պետական բյուջե վճարվող` ԱԱՀ-ին և (կամ) շահութահարկին փոխարինող պետական հարկ է: Անհատ ձեռնարկատերերի համար արտոնագրային հարկը փոխարինում է ԱԱՀ-ին:Նշված է եղել որ արտոնագրային հարկով հարկման օբյեկտ համարվող գործունեության տեսակներ իրականացնող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը արտոնագրային հարկ վճարող են համարվում միայն արտոնագրում նշված գործունեության տեսակի և գործունեության հաշվետու ժամանակաշրջանի մասով:
Կարևոր էր որ նշեիք թե կանոնավոր ուղևորափոխադրումներ ասելով որ գործունեության տեսակն է իրականացվել, նաև ինչ 2018թ.-ի տարեկան չի հանձնվել, 2019-ի հաշվով հարկային մարմին արտոնագրային հարկ վճարելու վերաբերյալ հայտարարություն չի ներկայացվել: Մինչև հարկային ստուգումը առկա խնդիրները կարգավորեք:
Շնորհակալություն, Տիգրան: Կանոնավոր միջմարզային (Երևան-Մարզկենտրոն) ուղևորափոխադրում, որի լիցենզիան տվել է տրանսպորտի նախարարության վարչությունը մրցույթով:
2018թ.-ի 5 ամսվա և 2019թ.-ի արտոնագրայինները, ինչպես նաև տարեկան ՍՈՑ.-ը չի հանձնվել Լիազորի ու հաշվապահի անփութության պատճառով:
Հիմա կարո՞ղ եմ այդ բոլորը տանեմ մարեմ ու ասեմ՝ էլեկտրոնային համակարգով 2019թ.-ի ու 2020թ.-ի մասով բան չի երևում, մենակ 2018թ.-ի 5 ամսվա չվճարածներն են ու տույժերը:
Սոց. վճարի հաշվետվությունը առանձին չէ, այն եկամտային հարկի հաշվարկով է ներկայացվում, իհարկե կարող եք հիմա հետին թվով մարել, հաշվետվությունները հանձնել էլեկտրոնային, 2019-ի ու 2020-ի մասով ասեմ մի հատ լավ նայեք համակարգում ինչ կա, կամ զանգեք 099455932: Այս տարվանից պետտուրք է գործում այդ գործունեության հաշվով, որը պետական բյուջե է վճարվում յուրաքանչյուր ամսվա համար մինչև տվյալ ամսվան նախորդող ամսվա վերջին օրը (գործունեությունը նոր սկսելու դեպքում` գործունեությունն սկսելու օրվան նախորդող օրը) ներառյալ, իսկ ավտոմեքենայի քանակի կամ գործակցի ավելացման դեպքում՝ մինչև ավտոմեքենայի քանակի կամ գործակցի ավելացման օրվան նախորդող օրը ներառյալ: Ընդ որում, ավտոբուսների դեպքում պետտուրքը շահագործվող ավտոբուսների նստատեղերի քանակի և բազային տուրքի 1.8-ապատիկի արտադրյալի չափով է, միկրոավտոբուսների դեպքում պետտուրքը շահագործվող միկրոավտոբուսների նստատեղերի քանակի և բազային տուրքի 2.3-ապատիկի արտադրյալի չափով է, սակայն միջմարզային երթուղու շահագործման արտոնագիր տրամադրելու պետական տուրքի հաշվարկման նպատակով կիրառվում են երթուղու հետ կապված հետևյալ գործակիցը.2) Երևան քաղաքի հետ՝ 1.2: Եթե 2019-ի հաշվով հարկային մարմին արտոնագրային հարկ վճարելու վերաբերյալ հայտարարություն չի ներկայացվել, ապա ավտոմատ կարգով ԱԱՀ ու շահութահարկի դաշտում եք եղել: