Սամսոն․
Բարև Ձեզ, Ա/Ձ-ն հանդիսանում է շրջանառության հարկ վճարող (5% շրջանառությունից +120 000 շահութահարկ և սոց․ տարեկան) և մատուցում է ՏՏ ոլորտի ծառայություններ արտերկրի կազմակերպությանը։ Այլ աշխատողներ չկան, մենակ է աշխատում։ Ա/Ձ-ն պատրաստվում է բանկից հիպոթեքային վարկ վերցնել։
Հարց 1. Ի՞նչ հարկատեսակի պետք է նա անցնի, որպեսզի կարողանա դիմել ՊԵԿ եկամտային հարկի հետ վերադարձի համար
Հարց 2. Եթե կա այդպիսի հնարավորություն, ի՞նչ դրույքաչափով հարկեր պետք է նա սկսի վճարել նոր հարկման համակարգում
Հարց 3. Երբ հիպոթեքի ժամկետը լրանա, կարո՞ղ է նա նորից հետ վերադարձ կատարել շրջանառության հարկի համակարգին
Հարց 1. Ի՞նչ հարկատեսակի պետք է նա անցնի, որպեսզի կարողանա դիմել ՊԵԿ եկամտային հարկի հետ վերադարձի համար
պետք է լինեք վարձու աշխատող ոչ թե ԱՁ, բանկը կարող է որպես |ԱՁ էլ այդ վարկը տալ
Հարկման դաշտը կապ չունի՝ պետք է լինեք վարձու աշխատող։ Այսինքն եկամտային հարկ վճարող պետք է լինեք, որ ՊԵԿ-ն էլ վերադարձնի։
շնորհակալություն