Accountant.am

Լիաննա.

Բարև ձեզ:
Կասե՞ք, թե ինչպես պետք է վերականգնել ժամանակավոր գործունեությունը դադարեցրած ԱՁ-ն, և ի՞նչ պարտավորվածություններ կան:

Կիսվել՝
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Էլ. հաշվետվությունների համակարգում պետք է ներկայացնեք գործունեությունը վերսկսելու դիմում:

Lliill

Կասեք, եթե ժամանակավոր դադարի մեջ է, վճարումները պե՞տք է արվեն ամենամսյա:

Anushik

Իհարկե ոչ, եթե ներկայացրած է 207 ձևը։
Այն հարկ վճարողը, որը հարկային մարմին է ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով հայտարարություն՝ որևէ օրվանից սկսած՝ անորոշ ժամկետով գործունեությունը դադարեցնելու մասին, ապա հայտարարության մեջ նշված՝ գործունեությունը դադարեցնելու օրվանից (բայց ոչ շուտ, քան գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարություն ներկայացնելու օրը) մինչև գործունեությունը վերսկսելու մասին հարկային մարմնի հաստատած ձևով ներկայացվող հայտարարության մեջ նշված` գործունեությունը վերսկսելու օրը (բայց ոչ շուտ, քան գործունեությունը վերսկսելու մասին հայտարարություն ներկայացնելու օրը) ընկած ժամանակահատվածում ներառվող ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ամիսների համար շահութահարկ չի հաշվարկում և չի վճարում։

Հերմինե

Չեք ասի որտեղ եմ դիմելու վերսկսելու համար ԱՁ

Tigran

եթե նորից եք գրանցվելու պետռեգիստր, եթե ժամանակավոր դադար է ,ապա հարկային հաշվետվությունների ծրագրով վերսկսելու հայտարարություն պիտի ներկայացնեք

Ալլա

Ձև 207. Հայտարարություն` հարկ վճարողի գործունեությունը որևէ օրվանից անորոշ կամ որոշակի ժամկետով դադարեցնելու և գործունեությունը վերսկսելու մասին