Մանե. Ֆիզիկական անձից գնել եմ ավտոմեքենա, վաճառել եմ պետական կառույցին: Անհատ ձեռներեց եմ, աշխատում եմ շրջանառության հարկով: Որքա՞ն է կազմելու հարկի դրույքաչափը, և արդյո՞ք վճարելու եմ եկամտային հարկ ֆիզ. անձի փոխարեն: Կանխավ շնորհակալ եմ: Կիսվել՝ Նման նյութեր՝ Կազմակերպությունը վաճառել է ավտոմեքենա ՍՊԸ ֆիզ․ անձից գնել է սարքավորում Ավտոյուղերի մանրածախ վաճառք Արդյո՞ք առաջանում է եկամտային հարկի պարտավորություն Ապրանքների ներմուծում և առցանց վաճառք
Հարգելի Մանե.
1. Ֆիզ. անձից գույք ձեռքբերելու դեպքում կհանդիսանաք հարկային գործակալ և եկամտային հարկը կհաշվարկեք ու կպահեք 10 տոկոսի չափով` տարբերությունը վճարելով ֆիզ. անձին: Ցանկալի է պայմանագրում նշեք, որքան է կազմում գործարքի արժեքը, որքան` եկամտային հարկը, որքան` ֆիզ. անձին վճարվելիք առձեռն գումարը:
2. Ակտիվների, տվյալ դեպքում` ավտոմեքենայի վաճառքից կառաջանա շրջանառության հարկ հարկվող օբյեկտի նկատմամբ 10 տոկոսի չափով: