ԱՁ ստաժ

Արմինե․

Բարև ձեզ, եթե Ա/Ձ աշխատում է միկրոյով ու վճարում է իր եկամտային հարկը և սոց վճարը, տվյալ Ա/Ձ ստաժ համարվու՞մ է տարիները։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Անահիտ

Եթե որպես աշխատող է ձևակերպված է, դա համարվում է ստաժ: Միկրոյով ԱՁ-ն ոչ մի վճարումներ չի կատարում:

Last edited 2 տարի առաջ by Accountant.am
Արմինե

Անահիտ ջան ,բայց միկրոն վճարում է սոց վճ., դրոշմանիշ.,ինչպես նաև եկամտային հարկը 5000 դրամ ներկա պահին ։

Ալլա

Ոչ, չի համարվում, քանի որ Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող ԱՁ-ն սոցիալական վճարը կատարում է 5% դրույքաչափով` կամավորության սկզբունքով:

Last edited 2 տարի առաջ by Accountant.am
Tigran

Միկրոյով գործող ԱՁ-ն սոցվճար չի վճարում ու այդ ժամանակահատվածը ստաժ չի համարվում:

Արմինե

Իսկ եթե կամավոր վճարել է նաև եկամտային հարկը:

Tigran

Դա կմնա որպես գերավճար ու շրջհարկի անցնելու դեպքում հաշվի կառնվի կամ հետ վերադարձի դիմում ներկայացրեք ու դրանով օրինակ` դրոշմանիշայինը վճարեք:

Սիրանուշ

Հարց – Միկրոձեռնարկատիրության դաշտում աշխատող ԱՁ-ի մոտ գրանցված աշխատակիցը ստաժ կուտակու՞մ է։