Սաթենիկ.
Բարև ձեզ: Կցանկանայի իմանալ, թե ինչքան է Ա/Ձ-ի համար նախատեսված սոց. վճարը, ես վճարել եմ 5000 դրամ, բայց ինձ ծանոթ մեկը ասում է, որ ավելի լավ է վճարեմ 7000դրամ, բայց ինչու չեմ հասկանում: Նախապես շնորհակալություն պատասխանի համար:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Սաթենիկ.
Բարև ձեզ: Կցանկանայի իմանալ, թե ինչքան է Ա/Ձ-ի համար նախատեսված սոց. վճարը, ես վճարել եմ 5000 դրամ, բայց ինձ ծանոթ մեկը ասում է, որ ավելի լավ է վճարեմ 7000դրամ, բայց ինչու չեմ հասկանում: Նախապես շնորհակալություն պատասխանի համար:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Սաթենիկ Ա/Ձ-ի տարեկան սոց.վճարը կախված գործունեությունից 3%, 15% է:
Ամսեկան կանխավճարը ոչ պակաս 5000 դրամ:
ԱԱՀ վճարող չհամարվող և հաստատագրված վճար վճարող հանդիսացող անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) սոցիալական վճարումները կատարում են սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի տարեկան չափի նկատմամբ 3 տոկոս դրույքաչափով, բայց ոչ պակաս 60 հազար դրամից…5000 դրամը նվազագույն գումարն է ամսեկան…ավելի պարզ ասած, ձեր հասույթի(եկամուտներ հանած ծախսեր)3% չափով տարեկան կտրվածքով սոց. պիտի մուծեց, բայց 60,000 դրամից ոչ պակաս..
իսկ ԱԱՀ-ը վճարող ԱՁ-ները
մինչև 1,200,000 դրամ(եկամուտ հանած ծախս) 15 տոկոս, բայց ոչ պակաս 60 հազար դրամից
1,200,000(հասույթ) դրամից ավելի 180,000 դրամ գումարած 1,200,000 դրամը գերազանցող գումարի 5 տոկոսը…
Բարև Ձեզ, Սաթենիկ։ Ձեզ ծանոթ մեկը, չգիտեմ ինչով է հիմնավորում իրա ՛՛ ավելի լավ է 7000 մուծի՛՛, բայց հստակ գիտեմ որ, Ա/Ձ-ները որպես պառտադիր սոցիալական վճարի նվազագույն գումար ամսեկան պետք է վճարի 5000 դրամ։
7000 դրամ գումարի չափը սահմանված է, որպես գործատուների պառտադիր սոցիալական վճարի նվազագույն գումար։ Եթե Ձեր Ա/Ձ -ն ինքն իրեն համար նախատեսված սոց.վճարն է մուծում, ապա հարց է առաջանում, ինչ է նշանակում ավելի լավ է 7000 մուծել, քան 5000։
Իմ կարծիքով,որպեսզի Ձեզ չշփոթեցն են, ավելի լավա որ Դուք կարդաք օրենքները, որոնք վերաբերում են պառտադիր սոց. վճարներին։