Արմեն․
Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ։ Ա/Ձ 2023 թվականի սեպտեմբերին է գրանցվել և հարկվում է շրջանառության հարկով, 2023 թվականին շրջանառության հարկի եռամսյակային հաշվետվություն ներկայացրել եմ, սակայն հիմա ցանկանում եմ 2024 թվականի 1 եռամսյակի հաշվետվությունը ներկայացնել, բայց խնդիր է առաջանում, կարմիր տառերով գրվում է հետևյալը՝ «Դուք չեք կարող հանձնել հաշվարկը, քանի որ տվյալ եռամսյակի ընթացքում չեք համարվել շրջանառության հարկ վճարող», հարգելի մասնագետներ խնդրում եմ ինձ օգնեք, Շնորհակալություն։
Իսկ արդյո՞ք մինչև փետրվարի 20-ը ներկայացրել եք շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարությունը։
Շնորհակալություն, ԱՁ բացելուց հետո 2023 թվականին հայտարարությունը ներկայացրել եմ։ Փաստորեն ամեն տարի մինչև փետրվարի 20-ը պետք է ներկայացնեմ հայտարարություն, ճի՞շտ հասկացա։
Այո, յուրաքանչյուր տարվա համար մինչև տվյալ տարվա փետրվարի 20-ը պետք է ներկայացնել շրջանառության հարկ վճարող համարվելու դիմումը։
Շնորհակալ եմ շատ օգնելու համար։
Երևի մինչև 20.02.24 շրջհարկի հայտարարությունը չեք ներկայացրել, ընկել եք ԱԱՀ դաշտ, ԱԱՀ հաշվետվությունը ամսական է։
Շնորհակալություն, կներեք, իսկ ի՞նչ ելք ունեմ այս իրավիճակից։ Ստացվում է, որ հունվար, փետրվար, մարտ ամիսների ԱԱՀ ամսական հաշվետվությունները չեմ ներկայացրել։
այո ,պիտի ներկայացնեք
Շնորհակալություն