ԱՁ ուշացրել է շրջանառության հարկ վճարող համարվելու համար դիմումը

Susi.

Բարև ձեզ, խնդրում եմ ինձ օգնեք, ես Ա/Ձ եմ, շրջանառության հարկով հարկվող, բայց ուշացրել եմ հայտը` ավտոմատ դառնալով ԱԱՀ վճարող: Հարցս այսպիսին է. ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնեմ, եթե արդեն ԱԱՀ վճարող եմ, եթե հունվար և փետրվար ամիսների համար շրջանառության հարկի հաշվետվություն արդեն ուղարկել եմ: Նախապես շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Anushik

Հարգելի Սուսի, Դուք պետք է եռամսյակը մեկ՝ յուր. եռամսյակին հաջորդող ամսվա մինչև 20-ը ներառյալ ներկայացնեք ԱԱՀ-ի հաշվարկ (116 ձևն է): Այս ամիս ևս պետք է ներկայացնեք այդ հաշվարկ-հաշվետվությունը և որպես իրացումից հասույթ ցույց տաք 2016թ. հունվար, փետրվար և մարտ ամիսների ամբողջ շրջանառությունը: Իսկ Ձեր ներկայացրած շրջանառության հարկի հաշվետվությունը համարվում է անվավեր:

Susi

Շատ շնորհակալ եմ:

Araik

Դուք նորից շրջ. հարկով հարկվելու համար կարող եք շրջ. հարկով հարկվելու մասին հայտարարագիրը ներկայացնել միայն հաջորդ ֆինանսական տարում, մինչև փետրվարի 20-ը: