Տիրուհի․
Բարև Ձեզ։ ԱՁ-ն բացվել է 10․12․2022 թ-ին, սակայն գործունեություն իրականացնելու է հունվարից։ Շրջանառության հարկով աշխատելու դիմումը ներկայացվել է։ Ժամանակավոր գործունեությունը դադարեցնելու դիմում տալու դեպքում արդյո՞ք պետք է վճարվի դեկտեմբեր ամսվա 5 000 շահութահարկի և 5 000 սոց վճարի գումարները։
Եթե գործունեություն իրականացվելու է հունվարից, ապա շրջանառության հարկով աշխատելու դիմում 2022թ. ներկայացնելու կարիք չկար։ 2022թ. համար կներկայացնեիք տարեկան 0-ական ձև N240 և ձև N244՝ վճարելու գումար էլ չէիք ունենա: Շրջանառության հարկով աշխատելու դիմում կներկայացնեիք 2023թ.-ի համար՝ մինչև 2023թ. փետրվարի 20-ը:
Եթե արդեն շրջանառության հարկով աշխատելու դիմում ներկայացրել եք, ապա դադարեցման դիմում ձև N207-ը լրացրեք դադարեցում՝ սկիզբ 10.12.2022թ., ավարտ՝ 31.12.2022թ.: Եթե համակարգը ընդունեց, ապա գումար չեք վճարի դեկտեմբեր ամսվա համար: Միայն կներկայացնեք հաշվետվություններ՝ 0-ական 4-րդ եռամսյակ շրջհարկ՝ ձև N232, 0-ական շահութահարկ ձև՝ N240 և 0-ական սոցապ՝ ձև N244:
Եթե դադարեցման դիմում ձև N207-ի՝ սկիզբը կլինի 10.12.2022-ից տարբեր, ապա կներկայացնեք հաշվետվություններ՝ 4-րդ եռամսյակ շրջհարկ 0-ական՝ ձև N232, շահութահարկ 5 000 դրամ՝ ձև N240 և սոցապ 5 000 դրամ՝ ձև N244:
այո պետք է վճարվեն այդ 5000-ները, դադարեցումը դրանից չի ազատում,