Անի․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։
Ա/Ձ-ն զբաղվում է մանրածախ առևտրով, աշխատում է միկրոյի դաշտում, և ցանկանում է բացել հացի արտադրություն և այդ հացը վաճառել հենց իրենց խանութում։ Հնարավոր է արդյո՞ք 2 գործունեությունը իրականացնի մեկ ՀԴՄ-ով, և արտադրանքին (հացին) անուն տալու համար ի՞նչ քայլեր են արվում, որտե՞ղ են գրանցում այն։
Բարև Ձեզ, Անի։ Իսկ կասե՞ք, թե որտեղ եք գտնվում, որտե՞ղ եք իրականացնում այդ մանրածախ առևտուրը։
Ենթադրում եմ, որ մանրածախ առևտուրը իրականացվում է Երևանից դուրս, այո, մինչև 24 մլն տարեկան իրացման շրջանառությունը կարող եք գործել միկրոյի դաշտում, պետք է գրանցվեք սննդի անվտանգության ծառայությունում:
Հարկային օրենսգրքի տեսանկյունից այն կարելի է: Որպես միկրոձեռնարկատիրության սուբեկտ կարելի է զբաղվել երկու և ավելի չարգելված գործունեությունով, եթե այն չի գերազանցում 24մլ. շեմը, լրացուցիչ գրանցվելու պարտավորությունններ և նորմեր են առաջանում սննդի անվտանգության ոլորտում:
Այո, նույն ՀԴՄ-ով կարող եք գործունեությունն իրականացնել, ուղղակի պետք է 2-րդ բաժին բացեք ՀԴՄ-ով: