Աննա.
Բարին բոլորին: ԱՁ-ի համար 6 ամիս մուծել եմ արտոնագրային վճար, բայց գործունեություն չեմ իրականացրել ՀԴՄ սարք չունենալու պատճառով: 2 եռամսյակ ներկայացրել եմ շրջանառության հարկի հաշվետվություն 0-ականով: Հարկայինից պահանջում են ճշգրտված հաշվետվություն արտոնագրային եկամուտների վերաբերյալ: Ի՞նչ խորհուրդ կտաք: Եվ ավտոտեխսպասարկումը միկրոբիզնեսի ռեժիմի անցնելու՞ է, թե՞ ոչ: Շնորհակալություն:
Հետևյալը կասեմ՝ ՀԴՄ-ն, այո, պարտադիր է, սակայն գոնե կանխիկը տանեիք, մուտք անեիք Ա/Ձ-ի բանկային հաշվին, էլի աշխատեիք՝ գոնե հաշվետվությունների ծրագրում դրամարկղային մուտքերն ու ելքերը ներկայացնելով։
Ավտոտեխսպասարկումը միկրոբիզնեսի ռեժիմի չի անցնելու, քանի որ՝
Ըստ տնտ. գործ. դասակարգչի՝ ավտոտեխսպասարկման ծառայությունը առևտրի հետ նույն խմբի մեջ է G (ՋԻ) 45.2, իսկ ՀՕ 267-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ ենթակետում գրված է, որ մի շարք գործունեություններ և դրանց նման ծառայությունների սուբյեկտները չեն կարող միկրոբիզնեսի ռեժիմի տակ աշխատել, ինժեներական, փորձարարական-կոնստրուկտորական և փորձարարական-տեխնոլոգիական (տեխնոլոգիական) աշխատանքներ կատարողները, ինչպես նաև սույն ենթակետում նշված աշխատանքներին կամ ծառայություններին համանման այլ աշխատանքներ կատարողները կամ ծառայություններ մատուցողները: Այնուամենայնիվ, կարող եմ նշել, որ այս ենթակետի կամ հոդվածի հետ կապված պաշտոնական հստակեցման/պարզաբանման կարիք կա:
Անգամ գործող օրենքով գրված է, որ ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկում են համարվում ավտոմեքենաների մեխանիկական և էլեկտրական սարքավորանքի, թափքի, ներարկման համակարգի, շարժիչի տեխնիկական սպասարկումը և նորոգումը, ավտոմեքենաների լվացումը (այդ թվում` մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով), փայլեցումը, ներկումը կամ ներկերի փոշեցրումը, լուսամուտների և հողմապակիների, նստատեղերի նորոգումը, դողերի և օդախցիկների նորոգումը, տեղադրումը, փոխարինումը, հակաքայքայիչ մշակումը, ավտոմեքենաների մասերի և պարագաների տեղադրումը, եթե դա արտադրական գործընթացի փուլ չէ:
Ինձ մոտ հարց առաջացավ՝ եթե ավտոտեխսպասարկումը արտոնագրայինի ռեժիմում է, ինչու՞ եք շրջ. հարկի ռեժիմ մտել, միգուցե ավելի մանրամասնեք, հարկայինը ինչու՞ է ճշգրտված տվյալներ ուզում, ի՞նչ հիմքով:
Հարգելի Տիգրան, շնորհակալություն արձագանքի համար: ՀԴՄ-ի դիմում դեռևս հունիսին եմ ներկայացրել: Շրջանառության հարկի ռեժիմ էի մտել, որ նաև ավտոպահեստամասեր վաճառեմ, բայց ՀԴՄ սարք չունենալու պատճառով դեռևս չեմ վաճառում: Ի՞նչ խորհուրդ կարող եք տալ իմ հետագա քայլերի մասին: Ասեմ, որ ԱՁ-ն Երևանում չի, մարզում է: Կարո՞ղ եմ անցնել միկրոձեռնարկատիրության ռեժիմի, թե՞ ոչ:
Աննա, եթե առևտրի մտադրություն ունեք, ապա միկրոբիզնեսի ռեժիմ մտնելու համար 24 միլիոնի շեմը չպետք է անցնեք ու առևտրի կենտրոններում չգործեք, իրավ. անձանց կամ Ա/Ձ-ներին մատակարարումներ կատարած չլինեք, իսկ ՀԴՄ-ն եթե վարձով ճարեք, լավ կանեք, բայց պայմանագրով անպայման, որ հարկայինը գրանցի: Կանխիկի մասով ասել եմ՝ գոնե կանխիկը տանեիք, մուտք անեիք Ա/Ձ-ի բանկային հաշվին, էլի աշխատեիք՝ գոնե հաշվետվությունների ծրագրում դրամարկղային մուտքերն ու ելքերը ներկայացնելով: Անցնել միկրոձեռնարկատիրության ռեժիմի հաստատ չեն թույլ տա, ոնց որ ես եմ հիմնավորել, գրեք: