ԱՁ-ն միկրոձեռնարկատիրության դիմում չի ներկայացրել

Mari.

Բարև Ձեզ, մի հարց ունեմ։ Եթե ԱՁ-ն միկրոձեռնարկատիրության դիմում չի ներկայացրել, ավտոմատ ԱԱՀ-ի դաշտում է հայտնվել, տարվա ընթացքում ոչ մի գործարք չի արել, նաև հաշվետվություն չի ներկայացրել։ Հիմա նախորդ տարվա 12 ամիսների ԱԱՀ-ները 0-ական ներկայացնե՞մ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արթուր

Այո, պետք է ներկայացնեք ԱԱՀ-ի հաշվարկները, ինչպես նաև “240. Հաշվարկ՝ ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի շահութահարկի” և “244. Հաշվարկ՝ անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի սոցիալական վճարի” ձևերը։

Gevorg Grigoryan

Հարգելի Մարի, ներկայացրեք տարեկան շահութահարկի հաշվարկը զրոյական, ապա 2022թ. դեկտեմբեր ամսվա ԱԱՀ հաշվարկը զրոյական: ՊԵԿ-ից Ձեզ հնարավոր է էլ. կամ փոստով գրություն գա, որից հետո ըստ դրա շարժվեք: Ամեն դեպքում, բացի շահութահարկի հաշվետվությունից, ունեք ևս ներկայացվող հաշվետվություն, ինչպես նաև վարչական տույժ՝ 10000 դրամ։

Mari

Իսկ յուրաքանչյուր հաշվետվության համա՞ր կկիրառվի տույժը։

Արթուր

Ոչ, կիրառվելու է 1 տուգանք։

Tigran

այո պետք է ներկայացնեք,շահութահարկինն էլ, ծանուցումների մասում նայեք վարչական ինչ ակտեր ունեք,

Mari

Չունեմ ծանուցում դեռ։

Nerses

Այո, պետք է ներկայացնեք ամսական ԱԱՀ-ի 0-ական։ Շահութահարկի հաշվետվություն։