ԱՁ-ն համարվել է ԱԱՀ վճարող

Արթուր․

Բարև ձեզ, հարգելի խումբ։ ԱՁ-ն աշխատում էր շրջանառության հարկի դաշտում, և 10.04.2024 թվականին տալիս է հայտարարություն ԱԱՀ վճարող դառնալու համար 01.04.2024 թվականից։ ԱՁ-ն առանց ԱԱՀ հաշիվ է գրել ֆիզ․ անձանց ամսի 2-ին և 9-ին, ունի նաև ստացված հաշիվներ այդ ընթացքում ԱԱՀ-ով։

1) Այս երեք հաշիվները արդյո՞ք պետք է ճշտգրտել, թե՞ այլ տարբերակ կառաջարկեք

2) Ստացված հարկային հաշիվների մասով, ոնց հասկանում եմ, խնդիր չկա, քանի որ 1-ից հետո են գրվել

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Նաիրա

Հարկայի օրենսգիրք

Հոդված 8.Հարկման համակարգերը  
1. Հայաստանի Հանրապետությունում գործում են հարկման ընդհանուր և հատուկ համակարգեր:
2. Հարկման ընդհանուր համակարգի շրջանակներում կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները հարկվում են, մասնավորապես, ԱԱՀ-ով և (կամ) շահութահարկով:

Հոդված 59.Ավելացված արժեքի հարկ վճարողները  

կարդացեք հոդվածները․․․․․․

Մուշեղ

1․ Հաշիվները պետք է չեղյալ հայտարարել և դուրս գրել հարկային հաշիվներ։
2․ Ստացված հաշիվների մասոով խնդիր չկա։

Tigran

1) Այս երեք հաշիվները արդյո՞ք պետք է ճշտգրտել,
կարիք չկա, քանի ԱԱՀ-ի եք անցել 10.04-ից,
2) Ստացված հարկային հաշիվների մասով, ոնց հասկանում եմ, խնդիր չկա, քանի որ 1-ից հետո են գրվել
կա, մինչև ամսի 9-ի հարկային հաշիվները հաշվանցել չեք կարող,
ու նայեք նաև ՀՕ հ.264-ը

Արթուր

ԱԱՀ -Ի ԱՆՑՄԱՆ ՕՐԸ 01.04.2024 Է ՀԻՄԱ ՆԱՅՈՒՄ ԵՄ

Tigran

h.59
4) հայտարարությունում նշված օրվանից (բայց հայտարարությունը ներկայացնելու օրվան նախորդող 20-րդ օրվանից ոչ շուտ) մինչև հայտարարությունում նշված հարկային տարվա ավարտը, եթե հարկ վճարողը հարկային մարմին է ներկայացրել հայտարարություն՝ նշում կատարելով ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու մասին: Եթե հարկ վճարողը, Օրենսգրքի 13-րդ բաժնի համաձայն, դադարում է համարվել շրջանառության հարկ վճարող մինչև հայտարարությունում նշված օրը, ապա շրջանառության հարկ վճարողը ԱԱՀ վճարող է համարվում սույն մասի 5-րդ կետով սահմանված կարգով (հայտարարությունը հաշվի չի առնվում): Եթե հարկ վճարողը, Օրենսգրքի 13-րդ բաժնի համաձայն, դադարել է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ մինչև հայտարարությունում նշված օրը, և եթե հարկ վճարողը, որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարելու օրվա դրությամբ, Օրենսգրքի 13-րդ բաժնի համաձայն, չի կարող համարվել շրջանառության հարկ վճարող կամ Օրենսգրքի 13-րդ բաժնով սահմանված ժամկետում հարկային մարմին չի ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն, ապա միկրոձեռնարկատիրության սուբյեկտն ԱԱՀ վճարող է համարվում սույն մասի 3-րդ կետով սահմանված կարգով (հայտարարությունը հաշվի չի առնվում).
5) հարկային տարվա այն պահից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը, որ պահից հարկ վճարողը Օրենսգրքի 13-րդ բաժնի համաձայն, տվյալ հարկային տարում դադարում է համարվել շրջանառության հարկ վճարող: Ընդ որում, հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության 115 միլիոն դրամի շեմը (այսուհետ նաև՝ ԱԱՀ-ի շեմ) գերազանցելու հիմքով ԱԱՀ վճարող համարվելու դեպքում ԱԱՀ-ն հաշվարկվում և վճարվում է ԱԱՀ-ի շեմը գերազանցող մասով: Շրջանառության հարկ վճարող համարվելուց դադարելու հիմքերից որևէ մեկը տեղի ունենալու օրվանից մինչև այդ օրվան հաջորդող 20-րդ օրը ներառյալ հարկ վճարողը հարկային մարմին է ներկայացնում հայտարարություն` նշելով շրջանառության հարկ վճարող համարվելուց դադարելու համապատասխան հիմքը և օրը:

Արթուր

Տիգրան ջան, համաձանն եմ ես չեմ հատել 115 մլն շեմը, ուղղակի որոշել եմ, որ ամսի 1-ից աշխատում եմ ԱԱՀ-ով։

Tigran

ոնց հարմար եք գտել, գործեք

Nerses

Պետք է դուրս դրել հարկային հաշիվ, ստացված հաշվների հետ խնդիր չկա։