ԱՁ-ն իրականացնում է հացի, հացաբուլկեղենի արտադրություն

Արփինե․

Ողջույն, սիրելի հաշվապահներ։ Մարզում գործող ԱՁ-ն իրականացնում է հացի, հացաբուլկեղենի արտադրություն և վաճառում տեղում, սակայն ունի նաև սառնարաններ և վաճառում է զովացուցիչ ըմպելիքներ։ Ճիշտ եմ չէ՞ հասկացել, որ 2025-ից անցնելու է շրջհարկի դաշտ, քանի որ արտադրությանը զուգահեռ կա առք ու վաճառքի գործունեություն, և չի կարող աշխատել միկրոհամակարգում: Կարող է մնալ միկրոհամակարգում միայն այն դեպքում, եթե վաճառի միայն իր արտադրությունը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
9 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

շրջհարկի տեսանկյունից իրականացնում եք 2 գործնեություն ,մեկը արտադրություն, մյուսը առևտուր, միկրոյով մինչև 24 մլն ը կարող եք գործել արտադրությունը, ավելի լավ է շրջհարկով գործեք,

Արփինե

Շնորհակալ եմ շատ

Արփինե

Իսկ զբոսավարը (գիդ), որը ծառայություն է մատուցում տուրիստական ընկերություններին կարող է, գործել միկրոհամակարգում

Tigran

դա արդեն պետտուրքով է հարկվում.30.09.24-ից

Արփինե

Եթե Աձ-ն 2024 ին համարվել է միկրոձեռնարկատեր և շրջանառություն չի ունեցել, կամ ունեցել է մինչև 30.09.2024 , 2024 ի մասով 256 ձևը հանձնելուց բացի, 2025 ի համար ի՞նչ հարկատեսակ պետք է ընտրի, և օրենքով նախատեսված, գործունեության իրականացման մասին, ծանուցման հայտ պետք է ներկայացնի, այն ժամանակ, երբ ծառայություն մատուցելուց կլինի՞

Tigran

2025-ին այդ գործնեության համար պետտուրքի հայտարարություն պետք է ներկայացնել,

Արփինե

Շատ լավ, շնորհակալ եմ շատ

Zoya

Հարգելի Արփինե դուք իրավացի եք տեղում վաճառքի դեպքում արտադրությունը կարող էր մնալ միկրոհամակարգում, բայց եթե միաժամանակ ունեք առևտուր ՝ անցնում եք շրջ․հարկի դաշտ։

Արփինե

Շնորհակալ եմ շատ