Տաթևիկ.
Բարև ձեզ: ԱՁ-ն, որը զբաղվում է տեսահոլովակների արտադրությամբ և լուսանկարչությամբ, կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Տաթևիկ.
Բարև ձեզ: ԱՁ-ն, որը զբաղվում է տեսահոլովակների արտադրությամբ և լուսանկարչությամբ, կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Կարծում եմ՝ եթե տեսահոլովակները նկարահանվում են իրավաբանական անձանց համար, ապա չեք կարող համարվել միկրոձեռնարկատեր:
Շնորհակալ եմ, Ալլա: Կարո՞ղ եք հուշել, թե որտեղ ավելի մանրամասն կարդամ՝ դա ինչպես է կարգավորվում, այսինքն՝ կախված ֆիզիկական կամ իրավաբանական անձանց ծառայություն մատուցելուց՝ ԱՁ-ն ի՞նչ սուբյեկտ կարող է համարվել:
Չի կարող համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, լուսանկարչության բնագավառում գործունեությունը՝ 74.20, հաջորդում է դիզայներականին՝ 74.10, այսինքն՝ դիզայներականին համանման է, կինոժապավենների մոնտաժման և լուսանկարների տպման լաբորատորիաների գործունեությունը մտնում է 74.20-ի բնութագրում:
Շնորհակալ եմ պատասխանի համար: Տեսահոլովակները թվային են, այսինքն՝ ԱՁ-ն կինոժապավենների մոնտաժման և լաբորատորաների գործունեության հետ կապ չունի: Աշխատանքի համար օգտագործվում է համակարգչային ծրագիր: Այս դեպքում նույնպե՞ս մտնում է 74.20-ի բնութագրի տակ:
Տաթևիկ, տեսահոլովակները թվային են, հասկանալի է, դրանից էությունը չի փոխվում, 74.20-ի բնութագիր ասելով՝ նկատի ունեմ այն, որ ըստ դասակարգչի այդ ենթադասի նկարագրության մեջ նշված են, թե ինչ աշխատանքներ են ընդրկված լուսանկարչության բնագավառում գործունեություն ասելով, ես նշել էի միայն նրանք, որոնք, Ձեր հարցից ելնելով, Ձեզ են վերաբերում: Տեսեք՝
Այս ենթադասը ներառում է՝
– անհատ սպառողների և առևտրային նպատակներով լուսանկարչական գործունեություն` անձնագրերի և այլ փաստաթղթերի համար, հարսանեկան, դպրոցական և համանման լուսանկարների պատրաստում, հրատարակչական, նորաձևության, անշարժ գույքի, զբոսաշրջության և այլ նպատակների համար լուսանկարների պատրաստում
– օդալուսանկարահանում (օդալուսանկարների պատրաստում)
– տարբեր իրադարձությունների` հարսանիքների, հանդիպումների, այլ հանդիսավոր միջոցառումների տեղում լուսանկարահանում (լուսանկարների պատրաստում)
– լուսաժապավենների (այդ թվում` պատվիրատուի լուսանկարած ժխտանկարները (նեգատիվները) կամ կինոժապավենները) մշակում` երևակում, լուսանկարների տպում, մեծացում, սլայդների շրջանակադրում, վերալուսանկարահանում, լուսանկարների վերականգնում, ռետուշում
– կինոժապավենների մոնտաժման և լուսանկարների տպման լաբորատորիաների գործունեություն
– լուսանկարների շտապ պատրաստման լուսանկարչական արհեստանոցների գործունեություն (ոչ լուսանկարչական ապրանքների խանութների մաս հանդիսացող լուսանկարչական արհեստանոցները)
– ֆոտոթղթակիցների գործունեություն:
Այս ենթադասը ներառում է նաև՝
– փաստաթղթերի մանրալուսապատճենահանում:
Բացառվում է՝
– կինոարտադրության և հեռուստատեսության ոլորտներում կինոժապավենների մշակումը (տես՝ 59.12)
– քարտեզագրական և տարածական տեղեկատվության հավաքագրման գործունեությունը (տես՝ 71.12):
Շատ շնորհակալ եմ պարզաբանման համար:
Հարգելի գործընկերներ, M 7420 – Լուսանկարչության բնագավառում գործունեությունը համանման չէ M 7410 Դիզայներական մասնագիտացված գործունեությանը, քանի որ դրանք տարբեր դասեր են։ Համանման են համարվում այն ծառայությունները, որոնք գտնվում են նույն դասում։
Լուսանկարչության բնագավառում գործունեություն ծավալողը կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ։
Շնորհակալ եմ, Արթուր: Դասակարգիչը ավելի մանրամասն կուսումնասիրեմ: