Լևոն.
Բարև ձեզ: Ես 2020թ․-ին բացել եմ ԱՁ և զբաղվում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների սպասարկմամբ և վաճառքով։ Որտեղի՞ց կարող եմ ճշտել, թե ես որ հարկատեսակով եմ աշխատում:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Լևոն.
Բարև ձեզ: Ես 2020թ․-ին բացել եմ ԱՁ և զբաղվում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների սպասարկմամբ և վաճառքով։ Որտեղի՞ց կարող եմ ճշտել, թե ես որ հարկատեսակով եմ աշխատում:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Դուք միկրոբիզնեսի դաշտում գործել չեք կարող, սահմանափակում կա այդ գործունեության հաշվով, պետք է դեռ գործեք շրջ. հարկով: Մինչև 20.02.2020թ. պետք է ներկայացնեք շրջ. հարկով գործելու հայտարարություն, դրույքաչափը 5 տոկոս է շրջանառությունից, ինչպես նաև պետք է տարեկան վճարեք 12 000 դրամ զինծառայողների ֆոնդին, ամսական 5 000 դրամ շահութահարկ, իսկ սոց. վճարը կախված է նրանից, թե որ թվականի ծնված եք ու ներկայացրել եք կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմում, այն ևս 5 000 դրամ ամսական չափով է:
Իսկ եթե ԱՁ-ն կայքեր է պատրաստու՞մ, այսինքն՝ ծրագրավորում արտասահմանից կլիենտների համար։
Միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել խորհրդատվական, իրավաբանական, հաշվապահական, աուդիտորական, ինժեներական, գովազդային, դիզայներական, մարկետինգային, թարգմանչական, փորձագիտական, բժշկական, ատամնատեխնիկական ծառայություններ, տեղեկատվության մշակման (այդ թվում՝ տեղեկատվության հավաքման ու ընդհանրացման) և փոխանցման (հաղորդման), գիտահետազոտական, փորձարարական-կոնստրուկտորական և փորձարարական-տեխնոլոգիական (տեխնոլոգիական) աշխատանքներ կատարողները:
Ձեր նշած գործունեությունը պատկանում է այս դասակարգչին՝ J 62. Ծրագրային ապահովման մշակում, խորհրդատվություններ և հարակից գործունեություն համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում, ուստի չեք կարող լինել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ և պետք է գործեք շրջ. հարկի դաշտում։
Հարգելի Ալլա, եթե հնարավոր է, կմանրամասնե՞ք, թե արդյո՞ք դասակարգչի ամբողջ J62 հատվածը իր մեջ ներառված խմբերով դասերով և ենթադասերով համարվում է սահմանափակում միկրոձեռնարկատիրության համար։ Որտեղի՞ց կարելի կարդալ այդ ինֆորմացիան։ Եվ J62-ը հատկապես ո՞ր սահմանափակմանն է վերաբերում՝ փորձարարական-տեխնոլոգիակա՞ն, թե՞… Որովհետև եթե հիմնվենք ՊԵԿ իրազեկման թերթիկի վրա, ըստ իրենց՝ J62 հատվածից J62․0 խմբի J62․02 դասը չի կարող համարվել, որովհետև խորհրդատվական է, եթե ամբողջ J62 հատվածը չէր կարող լիներ, այդպես էլ կնշվեր։
Եթե կարելի է, ինչ-որ օրենքի հղում կնշե՞ք, որտեղից կարելի է կարդալ և պարզել այս հարցերի պատասխանները։ Եվ մի բան էլ նշեմ՝ գրավոր հարցում է արվել ՊԵԿ, թե արդյո՞ք J62․01․0 կարող է համարվել միկրոձեռնարկատեր, թե ոչ, հստակ պատասխան չի եկել այդ հարցին, ընդամենը օրենքից մի հատված ուղարկել են որպես պատասխան։
Կանխավ շնորհակալություն:
Հարգելի Նինա, ես կամ Ալլան օգտվում ենք Հարկային օրենսգրքից ու դասակարգչից, Ալլայի հղումը ՀՕ 267-րդ հոդվածի 5-րդ մասն է, իսկ դասակարգչի 62,01,0 նկարագիրը սա է՝ Ծրագրային ապահովման մշակում: Այս ենթադասը ներառում է ծրագրային ապահովման ստեղծումը, փոփոխությունների կատարումը, փորձարկումը և աջակցումը: Ներառվում է նաև պատվիրատուների համար կիրառական ծրագրերի ստեղծումը: Այս ենթադասը ներառում է նաև՝
– համակարգերի ծրագրային ապահովման, կիրառական ծրագրերի, տվյալների հիմնապահեստների, Web-կայքերի կառուցվածքի ու բովանդակության մշակում և/կամ մշակման և գործարկման համար անհրաժեշտ մեքենայական հրամանների ստեղծում,
– ծրագրային ապահովման սարքաբերում` որոշակի գործառույթների իրականացման համար մշակված կիրառական ծրագրերի վերափոխում և հարմարեցում պատվիրատուների տեղեկատվական համակարգի միջավայրին,
– համակարգչային անիմացիան և մոդելավորումը:
Իսկ 62,02-ի նկարագիրը սա է՝ Խորհրդատվական գործունեություն համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում: Այս դասը ներառում է համակարգչային տեխնիկական միջոցները, ծրագրային ապահովումը և կապի (հաղորդակցման) տեխնոլոգիաները ինտեգրող համակարգչային համակարգերի նախագծումը և մշակումը: Այստեղ ներառվում են նաև օգտվողների ուսուցման հետ կապված ծառայությունները:
Ձեր գրավոր հարցմանը ՊԵԿ-ը նորմալ չէր պատասխանելու, որպեսզի պարզ հասկանաք, դրա համար ոչ թե իրենք ուղեցույց պետք է հրապարակեին, այլ պաշտոնական պարզաբանում, իրենք հետո են հասկացել, որ տարընթերցումների տեղեր կան, նորմալ հաշվի չեն առել որ դասակարգիչը 2020թ.-ից նոր խմբագրությամբ է գործում: Կարծում եմ՝ հիմա Ձեզ համար հասկանալի դարձավ, թե մենք ինչու ենք վստահորեն պատասխան գրել:
Տիգրան ջան, իսկ սոց. վճարը ֆիքսված 5 000 դրա՞մ է ամսական, թե՞ մի տեղ գրված էր, որ մինիմալն է 5 000 դրամ, ու այն կազմում է 3 տոկոս շրջանառությունից։ Հիմա ո՞րն է ճիշտ կայքերի պատրաստման դեպքում:
Շրջ. հարկով գործող Ա/Ձ-ի դեպքում 5 000 դրամ է, իսկ շահութահարկի ու ԱԱՀ-ով աշխատելու դեպքում՝ ձեռնարկատիրական եկամուտի՝
ա. 5 տոկոսի չափով, եթե այդ եկամուտի տարեկան չափը չի գերազանցում 6 000 000 դրամը,
բ. 10 տոկոսի և 300 000 դրամի տարբերության չափով, եթե այդ եկամուտի տարեկան չափը գերազանցում է 6 000 000 դրամը:
Եթե ԱՁ-ին սպասարկում եք, ապա նշանակում է, որ Դուք նրան ծառայություն եք մատուցում։ Իսկ եթե վաճառքով եք զբաղվում, ապա գործ ունեք հարկայինի հետ։ Դրա համար դիմեք հարկային օրենսդրությանը։