ԱՁ-ն զբաղվում է մանրածախ առևտրով

Վ.

Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանեք մի հարցի: ԱՁ-ն զբաղվում է մանրածախ առևտրով և ավելացված արժեքի հարկ վճարող չէ, հիմա նա ցանկանում է նաև ապրանք ներմուծել դրսից իր խանութում վաճառելու համար, այդ դեպքում նա պարտադիր պե՞տք է համարվի ԱԱՀ վճարող:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Albert

ԱԱՀ վճարող համարվելու մասին պայմանները նշված են ԱԱՀ-ի մասին օրենքի 3-րդ հոդվածում։

Monika

Ոչ, չի համարվում ԱԱՀ վճարող, բացի որոշ ապրանքների ներմուծման դեպքում, որոնք նշված են ԱԱՀ-ի օրենքում:

Դավիթ Իսախանյան

Մեջբերում օրենքից.
Կհամարվեք ԱԱՀ վճարող, եթե ձեր կողմից ներմուծված ապրանքների, որոնց «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով առևտրային գործունեության (վաճառքի) նպատակներով Հայաստանի Հանրապետություն ներմուծած` օրենքով հաստատված ցանկում ընդգրկված ապրանքների (որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում և չի գանձվում) իրացման գործարքներից առաջացող հարկվող շրջանառությունը հաշվետու տարվա որևէ պահին գերազանցում է 1 մլն դրամը: Կամ եթե ավելի հասկանալի լինի, ասեմ` եթե ներմուծված ապրանքները սահմանի վրա հարկվում են ԱԱՀ-ով, ապա դու կարող ես շարունակել աշխատել առանց ԱԱՀ-ի:

Հայկ

Ոչ Վ., Դուք ներմուծման պահով ավտոմատ ԱԱՀ վճարող չեք համարվի, եթե խոսքը որոշ ապրանքների մասին չի:
hh_poghosyan շնիկ mail.ru