ԱՁ-ն գրանցված է ՏՏ ոլորտում

Անա․

Հարգելի հաշվապահներ, շնորհավորում եմ տոների կապակցությամբ։ Խնդրում եմ օգնել հասկանալ հետևյալ հարցերը․

ՌԴ քաղաքացիություն ունեցող անձը, ով ՀՀ-ում չունի հատուկ կեցություն, այստեղ գրանցվել է ԱՁ, Ռեզիդենտ չի համարվում, քանի որ 183 օր դեռ չի եղել ՀՀ-ում։ ԱՁ-ն գրանցված է ՏՏ ոլորտում , աշխատում է շրջհարկով, կարո՞ղ եք ասել՝ այս պարագայում բացի շրջանառության հարկից մնացած վճարները պարտադի՞ր են համարվում։ Շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
12 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Gevorg Grigoryan

Հարգելի Աննա, քանի որ եկամտի աղբյուրը հանդիսանում է ՀՀ, ապա համաձայն ՀՕ վճարում է բոլոր հարկատեսակները: Իսկ ավելի մանրամասն իմանալու համար կարող եք զանգահարել ՊԵԿ-ի թեժ գիծ 060844444։

Անա

շնորհակալ եմ արձագանքման համար, կարող եք ինձ մեկ հարցում եվս օգնել, եթե ԱՁ-ն որեվէ գործունեություն չի արել 22 թ, այսինքն՝ որեվէ գումար չի ստացել, այս պարագայում, 4րդ շրջհարկը ներկայացնում ենք 0 չէ, եվ բացի այդ եթե զրո է գործունեությունը, ապա դրոշմանիշային վճարը կլինի 0, թե՞ 18000 դրամ, կարող եք դա ասել։
Շնորհակալություն

Գայանե

Այո, եթե ԱՁ-ն որևէ գործունեություն չի իրականացրել2022 թ. և գումար չի ստացել, ապա այս պարագայում 4րդեռամսյակի շրջհարկը ներկայացնում եք 0-ական: Բացի այդ եթե զրո է գործունեությունը, ապա դրոշմանիշային վճարը կլինի զրո, այլ ոչ թե 18000 դրամ :

Անա

շնորհակալ եմ Գայանե ջան

Անա

Գայանե ջան, իսկ հաշվետվություն ictstat.am կայքում պետք է հանձնել, թե՞ ոչ։

Tigran

եթե չունի կացության քարտ,ապա սոցվճար չի վճարի,իսկ եթե հասույթ չի ունեցել դրոշմանիշայինը կլինի 0,սակայն հաշվետվությունները պետք է ներկայացնեք, ինքը որպես ԱՁ առաջիկայում կարող է խնդիրներ ունենալ ՌԴ-ում ռեզիդենտության հետ կապված հանգամանքով, տեսնենք այնտեղ ինչ վերջնական որոշում կլինի, իսկ ՏՏ հավաստագիր չեք հանել,

Անա

Կացության քարտ ասելով ի նկատի ունեք սոցիալական քա՞րտը, ձեզ ճիշտ հասկացա։

Tigran

ոչ,կացության քարտ տալիս է միգրացիոն ծառայությունը,

Անա

Ոչ, հավաստագիր չկա, կասե՞ք՝ ինչ խնդիրների մասին է խոսքը, եթե ԱՁ-ն գրանցված է ՀՀ-ում, ի՞նչ խնդիր կլինի ՌԴ-ի հետ։

Tigran

խնդիրներ է ունենալու ՌԴ-ում,այնտեղ ռեզիդենտության հետ կապված ու էլի որոշ հարցերի հետ կապված օրենքներ են ուզում փոխել, ընթացքի մեջ են, 

Անա

Տիգրան ջան կարող եք ասել, որտեղից կարող եմ տեսնել այդ փոփոխությունները;

Tigran

Պետք է ռուսական լուրերին հետևեք,