ԱՁ-ն աշխատում է տեղեկատվական ոլորտում

Քնարիկ.

Բարև ձեզ: ԱՁ-ն աշխատում է տեղեկատվական ոլորտում: Արդեն ներկայացրել եմ շրջանառության հարկով գործելու հայտարարություն: Ցանկանում եմ ստանալ վիճակագրական հայտ ներկայացնելու վերաբերյալ տեղեկություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Այսինքն՝ ուզում եք իմանալ՝ ինչ վիճակագրական հաշվետվություններ պետք է հանձնե՞ք: Դիմեք վիճակագրական վարչություն:

Քնարիկ

Իսկ որտե՞ղ է գտնվում վիճակագրական վարչությունը: Հեռախոսահամար կամ հասցե կարո՞ղ եք գրել:

Տիգրան

Կասե՞ք՝ վիճակագրական հայտ ներկայացնելու վերաբերյալ տեղեկություն ասելով՝ ի՞նչ նկատի ունեք, ինչպես է պետք վիճ. հաշվետվություն ներկայացնե՞լ, իսկ Դուք նամակ ստացել եք իրենցից, որ պետք է վիճ. հաշվետվություն ներկայացնեք:

Քնարիկ

Ես անձամբ չեմ ստացել, բայց հաշվապահից տեղեկացա, որ ԱՁ-ի համար պետք է վիճակագրական հայտ ներկայացնել, հակառակ դեպքում վարչական տուգանք կլինի: Ուզում էի պարզել՝ ինչ հայտ է:

Տիգրան

Քնարիկ, թող անհամեստ չլինի, բայց Ձեր իմացած հաշվապահը ոնց որ լավ չգիտի վիճ. հաշվետվությունների մասին, ահա Ձեզ Վիճակագրական կոմիտեի հեռախոսահամարը՝ +374 11-524 213, Երևանի վարչության համարն էլ սա է՝ 374 11-58-80-31:

Քնարիկ

Շնորհակալություն:

Ալլա

Ընդհանրապես վիճակագրականը ինքն է ուղարկում ծանուցում, թե որ ձևի հաշվետվությունները Դուք պետք է հանձնեք, այնպես որ կարող եք սպասել մինչև իրենք տեղեկացնեն, կամ եթե Դուք ինքներդ եք ուզում ճշտել պետք է դիմեք Ձեր գրանցման վայրի վիճակագրականը: