Ա/Ձ-ն աշխատել է պարզեցված ընթացակարգով

Սուսաննա ք. Աբովյան.

Ողջույն բոլոր հաշվապահներին!
Ունեմ այսպիսի հարց,խնդրում եմ օգնեք , ԱՁ,որը աշխատել է ՓՄՁ -ի պարզեցված ընթացակարգով, այս տարվա հուլիսից, իր դիմումի համաձայն աշխատելու է ԱԱՀ-ով: Ստացել է հասույթի և առաքումների գիրք , հաստատված հարկայինի կողմից:
Ի դեպ ԱՁ-ն իրականացնում է ներմուծում,այս դեպքում, հասույթի գրքում պետք է լրացվի ԱԱՀ-ի ժամանակաշրջանում ստացված ապրանքները, թե նաև նախորդ ժամանակաշրջաններում ստացված ապրանքները: Այստեղ հաշվապահություն չի վարվել, այժմ ես փորձում եմ ետ գնալով , ինչ-որ կերպ ստանամ գոնե ապրանքային մնացորդը, որը չգիտեմ հասույթի գրքում լրացնեմ ,թե ոչ, խնդրում եմ,եթե կարող եք օգնեք:
Նախապես շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արա

Հասույթի գիրքը լրացվում (վարվում) է եթե կազմակերպությունը (ԱՁ-ն) իրականացնում է մանրածախ իրացում: Այս դեպքում ըստ ինձ գրքում լրացվում է ապրանքի մնացորդը նախորդ ժամանակաշրջանից իսկ հիմք է հանդիսանում գյուքագրման (որի կազմակերպման պարտականությունը կրում է կազմակերպության ղեկավարը կամ ԱՁ-ը) ակտը: Ինչ վերաբերվում է փաստաթղթերով ապրանքի մնացորդի դուրս բերմանը , սա իմաստ ունի անել եթե գործատուն լրացուցիչ վճարում է այս աշխատանքի համար: Հաշվապահը ստրուկ չէ:

Սուսաննա ք. Աբովյան

Հարգելի Արա շնորհակալություն օգնության համար: