Թամարա.
2002 թվականին ես գրանցվել եմ որպես ԱՁ: 7 ամիս աշխատելուց հետո դիմումի համաձայն դադարեցրել եմ գործունեությունը: 2 օր առաջ նամակ եմ ստացել, ըստ որի ես ունեմ չկատարած հարկային պարտավորություններ, շուրջ 400 000 դրամի չափով, որից տույժեր, սոց. վճարի ապառք, հաստատագրված վճարի ապառք և այլն: Խնդրում եմ պարզաբանեք` արդյո՞ք չէր կարող հարկայաին տեսչությունը մեկ անգամ գոնե այսքան տարվա մեջ ծանուցեր ինձ, որպեսզի այսքան պարտքեր չկուտակվեին:
Հարգելի Թամարա, իհարկե ՀՏ-ն կարող էր ծանուցել Ձեզ առաջացած պարտքի վերաբերյալ, սակայն պարտավոր չէր: Մնում է պարզել, թե ինչպես է կատարվել Ձեր կողմից նշված 400 000 դրամի հաշվարկը: