ԱՁ հարկեր

Լիանա․

Բարև Ձեզ։ ԱՁ-ն աշխատում է հարկման ընդհանուր դաշտում (շահութահարկ / ԱԱՀ), սոց․ վճար վճարող է, աշխատող չունի, աշխատել է մի քանի ամիս, պետք է դադարեցում տա, շրջանառությունը 0 է։ Ամսական 5 000 սոցիալական վճար և 5 000 եկամտային հարկ ունի՞ վճարելու։ Դրոշմանիշային վճար չունի, չէ՞։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Gevorg Grigoryan

Հարգելի Լիանա, եթե եկամուտ չեք ձևավորել, ապա դրոշմանիշային վճար չեք վճարում։

Լիանա

Շնորհակալ եմ

Tigran

քանի որ գործում եք հարկման ընդհանուր դաշտում ամսական 5000 սոցիալական վճար և 5000 շահութահարկ չեք վճարելու,այլ շահութահարկ, ԱԱՀ, դրոշմանիշային: եթե շրջանառությունը 0 է դրանք չեք վճարի,սակայն հաշվարկները պետք է անպայման ներկայացնեք, 

Լիանա

Շնորհակալ եմ պատասխանի համար

Գայանե

Եթե Ա/Ձ-ն աշխատում է հարկման ընդհանուր դաշտում, աշխատող չունի և պետք է դադարեցում տա, ապա ներկայացրեք ամսական ԱԱՀ-ի 0-ական հաշվետվություններ, տարվա ավարտից հետո ներկայացրեք տարեկան՝ 0-ական հաշվետվություններ շահութահարկ /ձև N240/, սոցապ /ձև N244/:
Ամսական 5 000 սոցիալական վճար և 5 000 եկամտային հարկ չունի վճարելու՝ քանի որ շրջհարկի դաշտում չէ։ Դրոշմանիշային վճար ևս չունի՝ քանի որ շրջանառությունը 0 է։

Լիանա

Շնորհակալ եմ

Անա

բարև ձեզ, Շնորհավոր Ամանոր եվ Սուրբ Ծնունդ ։
Գայանե ջան իսկ եթե Աձ-ն որը բացվել է նոյեմբերին, շրջանառությունը եղել է զրո, այս պարագայում, անկախ նրանից որ որեվէ գործունեություն չի արել պարտադիր պետք է վճարի սոց վճար եվ շահութահարկի( շրջ հարկով է հարկվում ԱՁ-ն։
շնորհակալություն

Գայանե

Բարև ձեզ, Շնորհավոր Ամանոր եվ Սուրբ Ծնունդ ։
Եթե շրջ հարկով է հարկվում ԱՁ-ն, ապա թեկուզ գործունեություն չի արել, պարտադիր պետք է վճարի սոց վճար եվ շահութահարկ: