Գայանե․
Ողջույն։ Ես ուզում եմ ԱՁ բացել և ունեմ մի քանի հարց։
1. Գրանցման պահի՞ն է որոշվում, թե արդյոք շրջանառության հարկով եմ աշխատելու։
2. Ի՞նչ հարկեր պետք է վճարեմ, և հնարավո՞ր է լրացման ենթակա ձևաթղթերը գտնել առցանց և լրացնել ինքնուրույն՝ առանց հաշվապահի ծառայությունների։
Շնորհակալություն։
ԱՁ-ն գրանցելուց հետո 20 օրվա ընթացքում պետք է ներկայացվի հարկման դաշտի ընտրությունը, հակառակ դեպքում ընկնելու եք ընդհանուր հարկման դաշտ։
1. Գրանցման պահի՞ն է որոշվում, թե արդյոք շրջանառության հարկով եմ աշխատելու։
ոչ, երբ գրանցվելուց հետո 20 օրում էլեկտրոնային եղանակով կներկայացնեք շրջհարկի հայտարարությունը,
2. Ի՞նչ հարկեր պետք է վճարեմ, և հնարավո՞ր է լրացման ենթակա ձևաթղթերը գտնել առցանց և լրացնել ինքնուրույն՝ առանց հաշվապահի ծառայությունների։
ձևաթղթերը էլեկտրոնային պետք է ներկայացվեն, ավելի լավ է դիմեք հաշվապահի ծառայությունների։
ԱՁ-ն կարող եք բացել ինքնուրույն՝ առանց հաշվապահի, բայց այնուհետ առանց հաշվապահի ծառայությունների կարող եք սխալվել և ֆինանսապես տուժել՝ օրինակ, հարկման դաշտի ընտրության, հարկերի հաշվարկման և վճարման ժամկետներ և այլնի հարցերում։