ԱՁ զբաղվում է վարսավիրական ծառայությունների մատուցմամբ

Մերի.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք: ԱՁ-ն հարսանյաց զգեստի վարձույթի սրահին կից նաև որոշել է մատուցել վարսավիրական ծառայություններ` 2 վարսավիր աշխատանքի ընդունելով: Կասե՞ք ինձ, ինչպիսի հարկատեսակների հետ է գործ ունենալու ԱՁ-ն, և ո՞ր օրենքով է կանոնակարգվում վարսավիրական ծառայությունների մատուցման հետ կապված հարկային դաշտը, եթե Հաստատագրված վճարների մասին օրենքի վերջին փոփոխություններում վարսավիրական ծառայությունների մատուցմանը վերաբերող կետը դուրս է եկել:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Վարսավիրական ծառայությունները նոր փոփոխված օրենքով հարկվում են արտոնագրային վճարով: Այսինքն դուք պետք է վճարեք եռամսյակի, կիսամյակի կամ տարեկան արտոնագրավճարը ու համապատասխան ժամանակահատվածի համար ստանաք արտոնագիր: Դե իսկ եթե ունեք գրանցված աշխատող, վճարում եք եկամտահարկ և սոց. վճար:

LENA

Արտոնագրավճարով է հարկվում: Արտոնագիր պետք է հանել մինչև հունիսի 30-ը: Նայիր ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ հավելված 8

Sona

Հարգելի Տիգրան, կարո՞ղ եք ինձ տալ Ձեր էլ. փոստի հասցեն, շատ շնորհակալություն: