Արմենակ.
Հարգելի հաշվապահներ, Ա/Ձ եմ: Զբաղվում եմ հացաբուլկեղենի արտադրությամբ ընտանիքիս անդամների հետ, համարվում եմ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ: Արտադրանքի վաճառքն իրականացնում եմ մանրածախ՝ տեղում: Արդյո՞ք պետք է կատարեմ հանրային սննդի վճար:
Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող անհատ ձեռնարկատերը միաժամանակ «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հաստատագրված վճարներով հարկվող և (կամ) «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 7 հավելվածով սահմանված արտոնագրային վճարով հարկվող գործունեության տեսակներ իրականացնելու դեպքում հաստատագրված և (կամ) արտոնագրային վճարով հարկվող գործունեության մասով ստացված եկամուտներից վճարում է եկամտային հարկ՝ ամսական 5 հազար դրամի չափով, ինչպես նաև սոցիալական վճար (վճարող հանդիսանալու դեպքում)՝ ամսական 5 հազար դրամի չափով, «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում հարկային մարմին ներկայացնելով տարեկան եկամուտների մասին պարզեցված հաշվարկ:
Բացառապես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատիրոջ համար «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի («Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ստացման ենթակա տարեկան հարկվող եկամուտ) բացակայությամբ պայմանավորված ընտանեկան ձեռնարկատիրության մասով չի առաջանում նաև սոցիալական վճարի կատարման և տարեկան եկամուտների մասին պարզեցված հաշվարկ ներկայացնելու պարտավորություն: Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտն ընտանիքի անդամ հանդիսացող ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված անձանց համար (այդ թվում, երբ վերջիններս «Հաստատագրված վճարների մասին» և (կամ) «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված գործունեության տեսակների մասով նույնպես հանդիսանում են վարձու աշխատող) որպես հարկային գործակալ վճարվող ցանկացած հարկվող եկամուտներից եկամտային հարկը հաշվարկում և վճարում է յուրաքանչյուր անձի համար ամսական 5 հազար դրամի չափով՝ մինչև եկամուտների հաշվարկման ամսվան հաջորդող ամսվա 20-ը (ներառյալ), որը նրանց համար համարվում է եկամտային հարկի գծով վերջնական հարկային պարտավորություն:
Բարև Ձեզ, Իրինա: Խնդրում եմ, ավելի մանրամասն մեկնաբանեք և հիմնավորեք այն, որ ԱՁ-ն բացի եկամտային հարկի՝ յուրաքանչյուր ամիս վճարվող 5 000 դրամից պետք է վճարի նաև սոց. վճար՝ յուրաքանչյուր ամիս 5 000 դրամի չափով (վճարող հանդիսանալու դեպքում):
Եթե արտադրանքը Ձեր կողմից միայն վաճառվում է, և տեղում չի կազմակերպվում դրա սպառումը, այսինքն՝ սրճարան կամ հանրային սննդի սպասարկման որևէ այլ սրահ չկա, այդ դեպքում Դուք հանրային սննդի որևէ վճար (տվյալ դեպքում՝ արտոնագրային վճար) չեք վճարի: Հակառակ պարագայում Ձեզ վրա կդրվի արտոնագրային վճար վճարելու պարտականություն: