ԿՐԻՍՏԻՆԱ.
Բարև Ձեզ: խնդրում եմ օգնեք: Ես բացել եմ հագուստի վաճառքի խանութ, և հագուստը գալիս է Եվրոպայից: Ունեմ պետ. ռեգիստրի վկայական և ՀՎՀՀ: Գրանցվել եմ սեպտեմբեր ամսին: Բայց դեռ սոց. և վիճ. վարչություն չեմ գնացել, չգիտեմ` ի՞նչ պետք է ներկայացնեմ: Եվ եթե մենակ Ա/Ձ է, ես ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնեմ, 5000 դրամը որ հաշվեհամարին վճարեմ: Նախապես շնորհակալություն:
Քրիստինե ջան, գրիր ինձ mariamrafo շնիկ mail.ru, ես կպատասխանեմ, կամ զանգիր 096022627
Հարգելի Քրիստինե, վիճակագրության վարչությունում գրանցվելը ՊԱՐՏԱԴԻՐ ՉԷ: Կարող եք ինքնակամ գրանցվել, սակայն կարող եք նաև Չգրանցվել: Չգրանցվելը որևէ վարչական կամ այլ տիպի պարտավորություն չի առաջացնում: Վիճակագրության աշխատակիցները հիմնականում իրենք են իրենց անհրաժեշտ ոլորտներից ընտրում որոշ ընկերություններ և ծանուցում, որ այսուհետ պետք է ներկայացնեն հաշվետվությունները: Քանի դեռ Ձեզ չեն Ընտրել, Դուք որևէ պարտավորվածություն չեք կրում նման հաշվետվություններ ներկայացնելու համար:
Ցանկացած իրավական հարցերով կարող եք գրել մեր կայք-ի ԱՆՎՃԱՐ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ բաժնում, և մեր մասնագետներն իրենք կպատասխանեն կամ կապ կհաստատեն Ձեզ հետ:
Լավագույն մաղթանքներով,
“Ռեալ Հաշվապահ” ՍՊԸ որակավորված հաշվապահական և խորհրդատվական գրասենյակ,
ք. Երևան, Գրիբոյեդովի 60,
Հեռ. 055-29-24-20
realhashvapah.am