Վահագն․
Բարև Ձեզ։ Անհատ Ձեռնարկատերը, որն աշխատում է շրջանառության հարկի դաշտում, տարվա վերջին հաշվարկից հետո ստացված իր մաքուր եկամուտը ԱՁ-ի հաշվից կամ դրամարկղից վերցնելու դեպքում այդ եկամուտը ենթակա՞ է հարկման որպես ֆիզ․ անձի ստացած եկամուտ, թե՞ ԱՁ-ի վճարած շրջանառության հարկը, եկամտային հարկը և սոց վճարը համարվում է վերջնական հարկում։
ԱՁ-ի վճարած շրջանառության հարկը, եկամտային հարկը և սոց վճարը համարվում է վերջնական հարկում։ Հաշվարկվում և վճարվում է նաև դրոշմանիշային վճար՝ համաձայն սանդղակի։
Այո, համարվում է վերջնական հարկում։
ԱՁ-ի վճարած շրջանառության հարկը, եկամտային հարկը,սոց. ու դրոշմանիշային վճարները համարվում են վերջնական հարկում։
Այդ եկամուտն ամբողջությամբ ԱՁ-ի տրամադրության տակ է։
Այո, դա համարվում է վերջնական հարկում։