Գևորգ․
Բարև ձեզ: Կխնդրեմ օգնեք՝ ԱՁ-ն աշխատում է որպես միկրոձեռնարկատիրություն։ 2022 թվականին տարեկան շրջանառությունը կազմել է 18 381 750 դրամ: Ինչքա՞ն պետք է դրոշմանիշային վճար վճարեմ 2023 թվականին տարեկան, և արդյո՞ք դրա համար տարեկան հաշվետվություն պետք է ուղարկեմ: Շնորհակալ եմ:
Անհատ ձեռնարկատերերը և նոտարները դրոշմանիշային վճարը վճարում են հետևյալ դրույքաչափերով.
Դրոշմանիշային վճարի համար առանձին հաշվետվության ձև չկա, սակայն որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ պետք է մինչև հունվարի 31-ը հանձնեք ձև 256. Հաշվետվություն միկրոձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառության վերաբերյալ։
Այսինքն հիմա ես տարեկան պետք է մուծեմ 18000 դրամ, թե՞ 180000 դրամ։
Դուք Ձեր շրջանառությունը նշել եք 18 381 750 դրամ, այսինքն՝ նայեք 4-րդ կետը․ 12 000 001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում – 120 000 դրամ։
2022-ի համար տարեկանը պետք է վճարեք 120000,
3-րդ և 4-րդ կետերում նշված անհատ ձեռնարկատերերը և նոտարները դրոշմանիշային վճարը վճարում են հետևյալ դրույքաչափերով.
Մինչև 2 400 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում
18 000 դրամ
2 400 001-ից մինչև 6 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում
24 000 դրամ
6 000 001-ից մինչև 12 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում
48 000 դրամ
12 000 001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում
120 000 դրամ»
Եթե 2022 թվականին տարեկան շրջանառությունը կազմել է 18 381 750 դրամ, ապա պետք է դրոշմանիշային վճար վճարեք 2023 թվականին տարեկան 120 000 դրամ: Դրոշմանիշային վճարի համար ոչ մի կտրվածքով հաշվետվություն չի ներկայացվում: