Նունե․
Բարև Ձեզ։
Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ կարելի է անել, եթե մինչև փետրվարի 20-ը չեմ տվել հայտարարություն շրջհարկով աշխատելու վերաբերյալ, քանի որ ԱՁ սառեցված է եղել անորոշ ժամանակով: Հիմա ուզում եմ վերսկսել աշխատանքը շրջանառության հարկով:
Կանխավ շնորհակալ եմ։
Բարև Ձեզ։ Մինչև գործունեությունը վերսկսելու օրվան հաջորդող 20-րդ օրը ներառյալ կարող եք հանձնել շրջանառության հարկ վճարող համարվելու դիմումը համաձայն ՀՕ հոդված 265․
5) մինչև հարկային տարվա փետրվարի 20-ը ներառյալ գործունեություն չիրականացրած (գործունեությունը դադարեցրած) առևտրային կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը կամ նոտարը գործունեությունը վերսկսելու օրվանից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը (բացառությամբ Օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանված հարկային տարվա ընթացքում ԱԱՀ վճարող համարվելու դեպքի), եթե հարկ վճարողը մինչև գործունեությունը վերսկսելու օրվան հաջորդող 20-րդ օրը ներառյալ հարկային մարմին է ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով հայտարարություն շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ
Խնդիր չկա,ներկայացրեք գործունեության վերսկսման հայտարարությունը ու անմիջապես դրանից հետո շրջհարկի հայտարարությունը:
Պետք է հայտարարությունը տաք վերսկսվելուց հետո 20 օրվա ընթացքում, քանի որ դադարեցումը չեք տվել այս տարի։
Այո, տվեք վերըսկսման հայտ և հետո 20 օրվա ընթացքում շրջհարկի հայտ։
Նախ պետք է վերսկսեք գործունեությունը և հետո այդ օրվանից 20 օրվա մեջ տվեք հայտարարություն շրջհարկով աշխատելու վերաբերյալ։
Վերսկսման հայտարարություն տվեք ու 20 օրյա ժամկետում շրջ հարկինը։