Անահիտ․
Բարև ձեզ։ Ես լսել եմ, որ հոկտեմբեր ամսից բոլոր Ա/Ձ-ները անկախ հարկատեսակից պետք է անալիտիկ հաշվառում կատարեն և դրամարկղի գիրք լրացնեն։ Դա որքանո՞վ է ճիշտ։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Անահիտ․
Բարև ձեզ։ Ես լսել եմ, որ հոկտեմբեր ամսից բոլոր Ա/Ձ-ները անկախ հարկատեսակից պետք է անալիտիկ հաշվառում կատարեն և դրամարկղի գիրք լրացնեն։ Դա որքանո՞վ է ճիշտ։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Ա/Ձ-ների անալիտիկ հաշվառում վարելը օրենքով ամրագրված է,իսկ դրամարկղի գիրք լրացնում են ԱԱՀ դաշտում գործողները,։
Ա/Ձ-ները պարտադիր պետք է անալիտիկ հաշվառում վարեն:
Այո, անալիտիկ հաշվառում պետք է կատարեք։
Հոդված 15.Հարկի կամ բնօգտագործման վճարի հաշվարկման մեթոդները և հաշվառման եղանակները (վերնագիրը լրաց. 21.12.17 ՀՕ-266-Ն)
9. Անհատ ձեռնարկատերերը պարտավոր են վարել ակտիվների և պարտավորությունների հաշվառում՝ Կառավարության սահմանած կարգով:
10. Հարկ վճարողները պարտավոր են վարել անալիտիկ հաշվառում:
Հոկտեմբերի՞ց է ուժի մեջ մտնելու:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2022 թվականի դեկտեմբերի 23-ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 2. Օրենսգրքի 15-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ և 10-րդ մասերով.
«9. Անհատ ձեռնարկատերերը պարտավոր են վարել ակտիվների և պարտավորությունների հաշվառում՝ Կառավարության սահմանած կարգով:
10. Հարկ վճարողները պարտավոր են վարել անալիտիկ հաշվառում:»:
Հոդված 24.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 14-րդ հոդվածի: Սույն օրենքի 14-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:
2. Սույն օրենքի 2-րդ, 18-րդ և 19-րդ հոդվածների դրույթների կիրարկումն ապահովող որոշումները Կառավարությունն ընդունում է նշված դրույթներն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում: