Աննա.
Բարև Ձեզ։ Եթե աշխատակիցը ծանուցել է գործատուին ազատման մասին, իսկ գործատուն չի ընդունում ազատման ծանուցումը։ Աշխատակիցը նշված օրը ասում է՝ չի ներկայանալու աշխատանքի, այս դեպքում ո՞ր հիմքով պետք է իրեն ազատել` 113 հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձա՞յն։
Ինչ է նշանակում չի ընդունում ազատման ծանուցումը,աշխատակիցը պետք է գրանցել և մակագրել տա իր դիմումը, և իր նշած օրից չգա աշխատանքի:Իսկ գործատուն պարտավոր է ընդունել և ընթացք տա դիմումին/ եթ իհարկե աշխատանքային պայմանագրով ներքին պարտք ու պահանջ չի առաջադրված/:
Աշխատակիցը տեղեկացրել է և 30 օր չի ուզում աշխատել նոր ազատվել։ Ավելի շուտ է ցանկանում ազատվել։ Որպես 110 հոդվածի հիմք գործատուն չի ընդունում ազատման ծանուցումը, ասում է 30 օր պետք է աշխատես նոր ազատվես։ Ազատման ո՞ր հիմքն է այստեղ կիրառելի։
Բարև ձեզ, խնդրում եմ ասեք, եթե աշխատողը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել 31.09 վերջնաժամկետը գործատուի պահանջով նշելով 31.10, սակայն այլևս չի կարող ներկայանալ աշխատանքի երեխաներին խնամող չունենալու պատճառով, իրավունք ունի գործատուն ազատել աշխատանքից բացակայություն ների հիման վրա։
Կանխավ շնորհակալություն
հ,112 2,Աշխատողն իրավունք ունի լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` այդ մասին առնվազն հինգ օր առաջ գրավոր ձևով ծանուցելով գործատուին, եթե աշխատանքային պայմանագրի լուծումը կապված է իր կատարած աշխատանքը խոչընդոտող հիվանդության կամ աշխատանքային խեղման հետ, կամ կոլեկտիվ պայմանագրով նախատեսված այլ հարգելի պատճառներ կան, կամ եթե գործատուն չի կատարում աշխատանքային պայմանագրով սահմանված պարտականությունները, խախտում է օրենքը կամ կոլեկտիվ պայմանագիրը, ինչպես նաև սույն օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում:
եթե այս հնգօրյա ժամկետն էլ ընդունելի չէ գործատուի կողմից,ապա ազատեք այո 113 հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն
Շատ շնորհակալ եմ պատասխանի համար