Լիլիթ․
Բարև Ձեզ. եթե աշխատողը նախորդ տարում՝ 2022թվականին ունեցել է և վճարվող արձակուրդ և չվճարվող արձակուրդ, կարո՞ղ է 2023 թվականի փետրվար ամսին գնալ իրեն հասանելիք վճարվող արձակուրդը, և արձակուրդը ավարտվելուց հետո ազատման դիմում կարո՞ղ է ներկայացնել:
Բարև Ձեզ, Լիլիթ: Եթե աշխատողը ունի հասանելիք արձակուրդ, իհարկե կարող է օգտագործել այդ արձակուրդը, որից հետո ազատման դիմում ներկայացնել:
եթե 2023 թվականի փետրվար ամսին իրավունք ունի գնալ իր հասանելիք վճարվող արձակուրդին, ապա արձակուրդը ավարտվելուց հետո ազատման դիմում կարող է ներկայացնել, կարող է իրեն փետրվարին չի հասնում այլ հունիսին, կամ կողմերի համաձայնությամբ,
Հարգելի Տիգրան, եթե աշխատողը 2022թվականի 21/04-26/05 եղել է արձակուրդում, իսկ հունիս ամսին ունեցել է 30օր չվճարվող արձակուրդ, այս դեպքում կարո՞ղ է աշխատակիցը 2023 թվականի փետրվար ամսին արձակուրդ գնալ, արձակուրդից անմիջապես հետո ազատման դիմում ներկայացնել:
այո կարող է,
Հարգելի Տիգրան, այդ դեպքում նրան վերջնահաշվարկ չի տրվի չէ՞, քանի որ աշխատանքային բոլոր տարիներին օգտվել է իր արձակուրդի օրերից։
Հաշվարկ ամեն դեպքում կատարվելու է, իսկ թե վճարման գումար կլինի թե ոչ, դա արդեն հաշվարկը ցույց կտա,
Խնդրում եմ, կուղղորդեք ինձ ի՞նչ և ինչպե՞ս հաշվարկ պետք է կատարվի։
վերջնահաշվարկն եմ նկատի ունեցել
Լիլիթ ջան, վերջնահաշվարկը չօգտագործված արձակուրդի հատուցումն է և վերջին աշխատած օրերի աշխատավարձը: Եթե ունեք կուտակված արձակուրդի օրեր և չվճարված աշխատավարձ, ապա Ձեր ազատման օրը պետք է հաշվարկվի և վճարվի Ձեզ:
Հարգելի Մարիաննա, աշխատակիցը բոլոր տարիներին օգտվել է ամենամյա իրեն հասանելիք արձակուրդից, այսինքն, եթե 2023 թվականին գնա արձակուրդ, դրանից հետո ազատման դիմում ներկայացնի, ուրեմն կուտակված օրեր այլևս չի ունենա, այդպես չէ՞:
Հարգելի Լիլիթ, աշխատակիցը ե՞րբ է ընդունվել աշխատանքի, օրինակ՝ եթե ընդունվել է 01.08.2020թ.-ին, ապա իրեն հասանելիք ամենամյա արձակուրդը (20 կամ 24 օր) կուտակում է 01.08.2020-01.08.2021թթ. համար, հաջորդ արձակուրդը՝ 01.08.2021-01.08.2022թթ. համար, և այլն: Հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 1 ամսում աշխատողը կուտակում է 1,67 օր, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ 2 օր արձակուրդ: Եթե աշխատողը ազատվում է աշխատանքից, օրինակ, 01.11.2022թ.-ին, ապա նրա հետ կատարվում է վերջնահաշվարկ՝ 2 ամսվա չօգտագործված արձակուրդի հատուցում:
Ավելի լավ է դուք նայեք աշխ.պայմանագրի սկիզբը /քանի անգամ է արձակուրդ գնացել/ և հաշվեք չօգտագործված արձակուրդի օրեր ունի, թե՝ ոչ:
Հարգելի Անահիտ, աշխատակիցը բոլոր տարիներին օգտվել է ամենամյա իրեն հասանելիք արձակուրդից, այսինքն եթե 2023թվականին գնա արձակուրդ, դրանից հետո ազատման դիմում ներկայացնի ուրեմն կուտակված օրեր այլևս չի ունենա, այդպես չէ՞:
Արձակուրդի օրերին աշխատակիցը կուտակու՞մ է արձակուրդի օրեր։
Այո, վճարովի ամենամյա արձակուրդի ժամանակահատվածում կուտակվում են արձակուրդի օրեր:
Այո, կուտակում է: Դուք նայեք աշխատանքային պայմանագրի սկիզբը: Եթե ընդունվել է, օրինակ փետրվարի 1-ին և փետրվարի 1_ին ազատեք, ապա չօգտագործած արձակուրդի օրեր չի ունենա:
Հարգելիներս, ուղղակի ինձ ասացին, որ եթե արձակուրդից հետո ազատեմ աշխատակիցը պարտք կմնա կազմակերպությանը և ասացին, որ անցած տարի ունեցել է չվճարվող արձակուրդ այդ պարագայում ևս կարող է տնօրենը չտրամադրել այս տարի ևս չվճարվող արձակուրդ։
Աշխատակիցն ընդունվել է աշխատանքի 01.07.1997թվականին, բոլոր տարիներին ունեցել է վճարվող արձակուրդներ, 2022 թվականի 21/04-26/05 եղել է արձակուրդում, իսկ հունիս ամսին ունեցել է 30 օր չվճարվող արձակուրդ։ Այս դեպքում կարո՞ղ է աշխատակիցը 2023 թվականի փետրվար ամսին արձակուրդ գնալ, արձակուրդից անմիջապես հետո ազատման դիմում ներկայացնել և պարտք չմնալ կազմակերպությանը։
Հարգելի Լիլիթ, եթե ասել են, որ պարտք կմնա, նշանակում է նա սպառել է իրեն հասանելիք արձակուրդը և հիմա չունի կուտակված այդքան արձակուրդ, որքան ուզում եք ձևակերպել: Ենթադրենք՝ մինչև 01.07.2022թ. կուտակված արձակուրդը սպառել է, իսկ 01.07.2022-01.02.2023թթ. չի՞ կուտակել արձակուրդ, թե՞ նախապես է օգտագործել է դեռ չկուտակված արձակուրդը: Պետք է հաշվեք 01.07.1997թ.-ից որքան արձակուրդ է գնացել: Իսկ չվճարվող արձակուրդ մեկ տարվա ընթացքում կարող է գնալ 60 օր:
Հարգելի Մարիաննա, աշխատակիցը 1997թվականից սկսած բոլոր տարիներին օգտագործել է իրեն հասանելիք արձակուրդի օրերը: 2022թվականի 21/04-26/05 եղել է արձակուրդում, հիմա ես 2023 թվականի փետրվար ամսին արձակուրդ տալու եմ մայիսից մինչև փետրվար կուտակած օրերի համար, թե՞ ամբողջությամբ: Եվ չվճարվող արձակուրդի դեպքում արձակուրդի օրեր կուտակվու՞ է , թե՞ ոչ: