Ani.
Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ն գրանցվել է 2020 թվականի հոկտեմբերին և մինչև այժմ հաշվապահ չի ունեցել, բացարձակապես ոչ մի հաշվետվություն չի ուղարկվել, գործունեություն չի իրականացվել: Գրանցվելուց գործունեության տեսակը գրանցել է որպես գրքերի տպագրություն, իսկ հիմա պետք է սկսի իր գործունեությունը, բայց զբաղվելու է գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ։ Բնականաբար արդեն ԱԱՀ-ի դաշտում է, բայց քանի որ գյուղատնտեսական է արդյո՞ք այս դեպքում չի ազատվում ԱԱՀ վճարելու պարտավորությունից մինչև 115 մլն:
Այո այդ դեպքում ազատվում է ԱԱՀ վճարելու պարտավորությունից մինչև 115 մլն-ը, սակայն գործունեության դասակարգիչի ճշտում պետք է կատարել: Չներկայացված հաշվետվությունները պետք է ներկայացնել, թեկուզ զրոյական:
Բայց օրենքում նշված է ԱԱՀ վճարող հաշվառված գյուղատնտեսական արտադրանք արտադրողները, և ինչպես փոխել գործունեության տեսակը՞ , բավարա՞ր է միայն ԱԱՀ հաշվարկ ներնայացնել գյուղատնտեսական դասակարգչով՞
և չվճարել ԱԱՀ։ Որքանով է ճիշտ դա
Դա է ճիշտ տարբերակը, բա հարկայինը ոնց համոզված լինի որ գյուղատնտեսական արտադրանք արտադրող եք ու վճարման պահանջ չներկայացնի, ստուգելը իրենց կողմից որ հենց այդ գործունեությամբ եք զբաղվում կա ու կա: Երբվանից որ գյուղարտադրանքով եք զբաղվելու այդ ժամկետից էլ փոխեք դասակարգիչը: Նույնը շահութահարկի հաշվարկի մասով ևս:
Նոր պետք է սկսենք, ուղղակի զանգեցի ՊԵԿ իրենք ասում են պետք է սկզբից հաշվառված լինեյիք որպես ԱԱՀ վճարող և գյուղատնտեսական արտադրանք արտադրող։ Փաստացի սկզբից հաշվառված չենք եղել էդպես ուղղակի անցել ենք ԱԱՀ_ի դաշտ
Ոչինչ որ սկզբից հաշվառված չենք եղել ԱԱՀ վճարող ու անցել եք ԱԱՀ-ի դաշտ: Գիտեք ՊԵԿ-ի ասելով չի, դուք եք ձեզ հարմար որոշում այսօր այս գործունեությունը անեք, վաղը մի այլ: Անգամ մի քանի գործունեություն կարող է սուբյեկտը իրականացնել:
Իսկ դասակարգիչը ո՞նց փոխեմ, պետ. ռեգիստրով, թե՞ ուղղակի պետք է ԱԱՀ-ի զրոյական հաշվետվություն ուղարկեմ գյուղատնտեսական դասակարգչով։ Թե ԱԱՀ հաշվետվություն էլ պետք չի, եթե ԱԱՀ վճարելու պարտավորություն չունի
Պետք է ԱԱՀ-ի հաշվետվություն ուղարկեք գյուղատնտեսական դասակարգչով։