Գագիկ․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ ԱԱՀ վճարող ընկերությունը երրորդ երկրից ներմուծելու է ապրանք (էլեկտրոնային տեխնիկա` պայմանական 100 000 դրամի), ՀՀ-ում կատարելու է որոշակի ծախսեր (մաքսազերծում, բրոկեր, տեղափոխում, պահպանում, փաթեթավորում և այլն` պայմանական 30 000 դրամի), և գործընկերոջը վաճառելու նպատակով արտահանի ԵՏՄ երկիր (պայմանական 160 000 դրամի): Ո՞ր փուլում և ո՞ր մասով է առաջանում ԱԱՀ վճարելու պարտավորություն: Կանխավ շնորհակալ եմ:
քանի որ ԵՏՄ երկիր է գնալու, 2 մասով էլ ԱԱՀ-ի հարց կա, գործընկերոջը վաճառելիս գրեք գինը որ առանց ԱԱՀ է,ինքը այնտեղ մուծելու է այն, ձեր համար ներմուծման մասով երևի կլինի, կարող է այնպիսի ապրանք է որ չունեք վճարելու ներմուծման ԱԱՀ,կա ցանկ որ ԱԱՀ վճարողները չեն վճարում, ապրանքի կոդով է որոշվում,